Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարի բառամթերքում չկա: Այսպիսի դեպքեր ծամեմատաբար քիչ են պատածում, և աշխատել եմ այս կամ այն միջոցով հաղթել այսպիսի դժվարութլունները: Ընդհանրապես աշխատել եմ թարգմանության մեջ պահպանել բնագրի բառերը, ոճերը, արտածայտության ձևերը, որքան թույլ են տալիս մեր այժմյան գրական լեզվի ոգին ու բառամթերքը, նպատակ ունենալով Ընթերցողին ճաշակ տալ բնագրի լեզվի և արտահայտության. խուսափել եմ նորակերտ բառերից և այժմ գործածական շատ նոր ոճերից, որոնք օտարոտի կհնչեին Փավստոսի լեզվի մեջ: Տեղ-տեղ գործ եմ ածել գավառական բառեր ու դարձվածքներ, հարմարվելով բնագրի լեզվին՛ Բայց, իհարկե, անկարելի էր այժմյան գրական լեզվով թարգմանութլան մեջ լրիվ պահպանել հինգերորդ դարի կենդանի հայերեն լեզվի բուլրն ու քաղցրությունը:

Ծանոթությունների մեջ ես սահմանափակվել եմ լոկ բնագրի բացատրությամբ՝ անծանոթ կամ քիչ գործածական բառերի բացատրությամբ, հաշիվ տալով կատարված ուղղումների մասին, մեկնելով հեղինակի այս կամ այն ակնարկությունները: Մի քանի ծանոթություններ կան, որոնց մեջ պատմված են ս. Գրքում հիշատակված անցքեր, սրանք, թերևս, ավելորդ լինեին սրանից քսան տարի առաջ, բայց ես հարկ համարեցի բերել՝ նկատի ունենալով, որ կրոնի ուսուցումը վերացված է դպրոցներից, որով և մեր ընթերցող երիտասարդ սերունդն անծանոթ է այդ անցքերին և առանց այսպիսի ծանոթությունների չէր ծասկանա ծեղինակի ակնարկությունը: Ուրիշ բովանդակության ծանոթություններ՝ պատմական, աշխարհագրական, համեմատություն ուրիշ հեղինակների հետ, բնագրի քննադատություն և այլն, բաց են թողնված, որովհետև դրանք բանասիրական և պատմական քննադատությանն են վերաբերում, իսկ թարգմանության մեջ ծանոթությունների նշանակությունը շատ ավելի համեստ է, այն է՝ օգնել ընթերցողին հեղինակի գրվածքն ուղիղ ծասկանալու: Զանց եմ արել նույնպես ցույց տալու ծանոթությունների մեջ, թե ս. Գրքի ո՞ր տեղերից են առնված բնագրի քաղվածքները, որոնց թիվը շատ մեծ է: Այս ցուցումները պետք են գրքի գրաբար բնագրի մեջ՝ բնագրաքննական նպատակներով, բայց աշխարհաբար թարգմանության մեջ նրանք նշանակություն չունեն:

ՍՏ. ՄԱԼԽԱԱՍՅԱՆՑ

7 հունիսի, 1941 թ.
Թբիլիսի