ԽԱՄՓԵՐԻ
Իժում, նրա՞ն իք ասում թե սիրուն է՜:
ԳԵՈՐԳ
Ի՞նչ է, սիրուն չէ՞:
Իսային, Գեորգից և Քեթևանից ծածուկ, նշաններով խնդրում է Խամփերուն լռել, խոստանալով նրան փողի մեծ գումարներ, բայց Խամփերին չէ տեսնում:
ԽԱՄՓԵՐԻ. շարունակելով
Նրա սիրունութինը աոչի իմանալս է:
ՔԵԹԵՎԱՆ
Վո՛ւյ, քոռանամ՝ ես, ղո՞ւրթ իս ասում:
ԳԵՈՐԳ
Ի՞նչ ես ասում, դեդիդա, իմ աչքով եմ տեսել:
ԻՍԱՅԻ. Գեորգին. ցածր:
Աստուձ գիդենա, խափում է:
ԽԱՄՓԵՐԻ
Կու՚լի ուրիշ օմքին ին շանց տվի, թե չէ Զամբախինց Կա… (Իսային կրկնում է միևնույն նշանները, Խամփերին հասկանում է:) …րապիտի ախչկան սիրուն չէին ասում:
ՔԱԹԵՎԱՆ
Լիզուտ պապանձվի, հըա՜, հենց գիդեի դուն ինքտ իս տեսի, կինադամ սիրտս գնաց:
Անցնում է Խամփերու աջ կողմը հ տախտի վրա նստում:
ԳԵՈՐԳ
Ուրեմն դու ինքդ չե՞ս տեսել:
ԽԱՄՓԵՐԻ
Չէ՛, վուրթի, էնենց իմացիլ իմ:
Խորհրդավոր հայացք լ գցում Իսայու վրա:
ԳԵՈՐԳ. նկատելով Խամփերու խաղը, սաստիկ շփոթվում է: Այդ ի՞նչ է նշանակում… Օհ, աստված:
Բարկացած հեռանում է:
ԻՍԱՅԻ. Խամփերուն:
Վուր չիս տեսի, բաս ինչի՞ր իս դուս տալի, անմրթի իմ քի մոզ: