Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարկ լինի մի երկու կարգին մարդու հանդիպելու, հո պետք է բերանը բաց մնա։ Մեկ էլ այս, որ կարճ ժամանակից հետո այդտեղի բոլոր առևտրականները չափազանց կընկնեն. կարծում եմ, դուք էլ գիտեք, որ այդտեղ արտասահմանյան մաքուր թեթևացրին, այդ պատճառով էլ ձեզ մոտ ապրանքը ավելի էժան կլինի, քան այստեղ, բայց ո՞վ կթողնի այդտեղի անխելք առևտրականներին. այստեղ ընկերություն կազմվեց, երկու կամ երեք ամսից հետո Չետվերնիկովը կգա այդտեղ և մի քանի խանութ կբացի. հետո թող գնան ձեր առևտրականներն ու ձեռքերը կամ ծոցը դնեն և կամ գրպանը ու մանրավաճառներ դառնան: Ինչ խոսք, ո՛վ կրթված է և գիտե, թե ո՛ր երկրում ի՛նչ է ստացվում, նա առաջինը կգնա կդնի, կբերի ու ուրիշի տակ էլ չի մնա։ Բայց այսպիսի առևտրականներ, կարծում եմ, մերոնցից (թիֆլիսեցիներիցս) քչերը դուրս կգան, ա՛յ, Միքայել ջան, այս ամենին խելք է պետք, աշխատիր, թե խելք ունես, որ սովորես ոչ թե ձեռքիդ արշին բռնելը, այլ դիրք ու գիրք. ինչ որ է, ամենը այդ օրհնած ու անիծած գիրքն է։ Ապա հիմա, եթե գոլ ինձ նման դասընթացն ավարտած լինես (չկարծես թե փքվում եմ), այստեղ մի առևտրականի մոտ կտեղավորեի ու կարճ ժամանակում մարդ կդառնայիր։ Սակայն, Միքայել ջան, դեռ հույս ունեմ քեզանից, որ թշնամու սրտով չես լինի։ Դու այդտեղ աշխատիր, ես այստեղ, գուցե քեզ համար մի բան կարգավորեմ։

Սիրելի մայրիկ ջան, եթե մեր մասին կցանկանաս տեղեկանալ, հետևյալը պետք է ասեմ, որ մեր կրթությունը դեսպանորդների ուսում եի, կոնսուլների կրթություն, սակայն մեզ այդտեղի չինովնիկության համար են պատրաստում, իսկ մենք` վեցս` ուրիշ ենք և դժվար կխաբեն մեզ: Գիմնազիայում ուրիշ աշակերտներ ենք եղել, համալսարանում էլ ուրիշ ուսանողներ կլինենք: Երկու անգամ համալսարանի խորհրդին խնդիր ներկայացրինք, երկու անգամ էլ կոմիտետին, թե որ մեզ չինովնիկության համար եք պատրաստում, խնդրում ենք բոլորիս փոխադրեք իրավաբանական ֆակուլտետ (որտեղ միայն օրենսդրություն են սովորեցնում), եթե ոչ, այնտեղի չինովնիկների համար ինչ կարիք կա արաբերենի, տաճկերենի կամ պարսկերենի: Այս խոսքերի վերաբերյալ բոլորը ասացին` թե ճիշտ եք ասում, բայց և ոչինչ չկարգադրեցին: Մենք, սակայն, նրանց ատամի խարջը չենք: Որ չեղավ, այսօր Բուտկովի մոտ էինք (Արղանովը դիտի, թե ով է) և ասացինք, եթե ոչնչով չեր