Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ովովավեն ու մյուսները,
Հալի տալն ու կասկարենքին
Չե՞ն գրավում մեր ուշքերը:

Առհասարակ ամեն մի Հայ
Գիտե խաղալ տեսակ-տեսակ,
Ամեն դժվար մի ասպարեզ
Դուրս է գալիս նա համարձակ.

Երբ նստում է նժույգ ձիուն,
Բաց մեյդանում նա խաղում է,
Ջրիդ ասված հաստ մահակը
Չեռի միջին դողդողում է։

Այս խաղումը նա փոխվում է,
Կարմրում է ու սփրթնում,
Իր հրաբուխ թուխ աչքերը
Չորս կողմն է նա ձըգձըգում.

Հանդեպինը թե պարսիկ է,
Վառված քաջի որսն է այն,
Ո՞վ կարող է սանձել Հային,
Թե նա կամի ցույց տալ իրան։

— Կեցե՜ն քաջազունք Հայոց,– բղավեց Մանվելը իր ձայնի բոլոր ուժովը…

— Ա՜ տղա Մանվել, կամաց բղավի, Թե չէ հենց կիմանան, թե տունը կրակ է ընկել…

— Ի՞նչ եք ասում,— պատասխանեց Մանվելը.— «Ո՞վ կարող է սանձել Հային, թե նա կամի ցույց տալ իրան»։ Ախր մեկ էդպես բարձրացրո՛ւ, գովքի՛ր մեր քաջերին, որ հոգիս փառավորվի, սիրտ ուրախանա, ախորժակս բաց ըլի, մեր քաջերի կենացը կոնծեմ,— ասաց Մանվելը և մի բաժակ գինի դատարկելով՝ սկսեց երգել.

Երկինք զվարթ ակնարկեն,
Նահապետն ի սիրտ ցնծա,
Զանձն աստուծո ի նըվեր,
Յար ու կենոք ճոխանա.
Աստվածապաշտն ի հասպարեզ,
Գոռոզն ինքնին կորանա…