հավանությունից խրախուսված և ոգևորված,- մենք կարդում էինք Ազգասեր, Բանասեր, Եղբայրասեր, Հորդորակ մանկանց, Որոգայթ Փառաց, Հրավիրակներ Արարատյան և Ավետյաց երկրի, Նահապետի և Կոմիտասի երկերը և սրանց նման բաներ: Ինչ ասեք կուզի, որ դրանց ոգովն էլ զարգանում էինք։ Բայց մեկ էլ հանկարծ գոռացին, թե այդ չէ՛ ինքնաճանաչության ուղիղ ճանապարհը և ընկան մի այլ բոլորովին դարիվայր տանող ճանապարհ և սկսեցին գլխապատառ գլորվել դեպի ցած և ցած։ Խոստովանում եմ, որ աոաջին ճանապարհը շատ էր դարիվեր և դարիդուրս, բայց երկրորդն էլ շատ է գլխիվայր։ Կրթության ճանապարհն իր ուղիղ շավիղն ունի, որով կարելի Է գնալ անսայթաք, առանց վերուվայր թռչկոտելու։
— Նկատողությունդ շատ ուղիղ է, Սմբա՛տ, բայց մի բան
չպետք է մոռանալ երբեք։ Ինքդ ասացիր, որ ինչպես ֆիզիկական
աշխարհի երևույթների մեջ պատճառ և հետևանք կապակից են
միմյանց, նույն օրենքը կա և ոգեկան աշխարհում։ Շոգեշարռը
գտնելուց առաջ մարդիկ օգուտ էին քաղում քամու ուժից, բայց
միշտ սպասելով, թե ե՛րբ կփչի քամին և դեպի ո՛ր կողմ։ Բարոյական
կյանքի նավի համար շոգեշարժ չի գտնված. նա դեռևս այս ու
այն կողմից փչած հողմերի ձեռքին մի խաղալիք է։ Ինչպես որ կան
մարմնական համաճարակ ցավեր, նույնպես կան և ոգեկան ցավեր,
որոնք քամու պես տարածվում են ժողովրդի մեջ ո՛վ գիտե՝
որտեղից և ինչպես, և այս բանը կրկնվում է պարբերաբար։
— Այդ ես լավ չեմ հասկանում, Արմենակ. դու ինձ բոլորովին
նոր բան ես ասում։ Ինչպե՞ս թե համաճարակ ոգեկան ցավեր...
— Այդ այն ցավերն են, որոնց ազդեցության տակ, զանազան
հեղաշրջումներ են լինում կյանքի մեջ։ Ի՞նչ է նշանակում, օրինակ,
բարկանալ, բորբոքվել, մոլորվել, անտարբեր գտնվել, ոգևորվել,
սիրահարվել, ատելություն զգալ, շահասեր դառնալ, անձնվիրություն
ստանալ և այլն։ Եվ այս ամենը միևնույն անհատի մեջ պատահո՞ւմ
է թե ոչ։ Ինչ հեղաշրջում որ լինում է մի անհատի ոգեկան
աշխարհում, նույնը պատահում է և մի հասարակության, մի ազգի
և մինչև անգամ ընդհանուր մարդկության մեջ։ Տեսնում են հանկարծ
հասարակական կյանքն ընդարմանում է և ոչինչ կյանքի
նշան չի ցույց տալիս, մեկ էլ հանկարծ կենդանության է ստանում
գարունքահան եղած անասունի պես։ Հանկարծ վարակվում են այս
և այն մոլությունովը և մեկ էլ սթափվում և զգում իրանց հանցանքը։
Նոյի ժամանակ մարդիկ այնքան անբարոյականանում են,