— Վաղինա՜կ...
— Հրամայի՛ր, իշխան...
— Վաղինա՛կ, դու ինձ չե՜ս սիրում...
֊ Իշխա՛ն, ես հասկանում եմ քո միտքը։ Ես տեսա, որ այդ
առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան
սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբռշկելի
դառնա...
Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության, մի
երևակայական աշխարհի մեջ։ Լռեց և Վաղինակը։ Միայն Զանգին
սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծես
մի նոր որսի հոտ լիներ առած։
Դ
Նախընթաց դեպքից մի քանի օր անցած թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին։ Խոսակցության առարկան Վաչագանն էր։
— Վադինակ,— ասաց թագավորը,— դու մի փոքր երեխա ես
եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել։
Այսօր դու ինքդ որդու տեր ես և կարող ես զգալ, թե ի՞նչ է
որդեսիրությունը։ Մեր Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում և
միայն քեզ է հայտնում իր սրտի գաղտնիքը։ Դու պետք է իմանաս
նրա միտքը և հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքից եկած հնարը
գործ դնենք։
Վաղինակը պատասխանեց.
— Հա՛յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ
ինձ էլ չի բաց անում իր սիրտը. միայն այս վերջին օրերս ես նրա
մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում։ Ես կարծում եմ, որ նա սիրահարված
է Անահիտ անունով մի աղջկա վրա։
— Ո՞վ է այդ Անահիտը։
— Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է։
— Նախրչո՜ւ...
— Այո՛:
Այդ նախրչու Անահիտը մի աստվածուհի պետք է լինի
ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը։