Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրակն ընկած ժամանակ մեզ պես այրվում, նրա կերածն էլ է մի փոր հաց, այն էյ գուցե ավելի դառն…

— Այդ շատ ճշմարիտ ես ասում, վարպետ եղբայր, բայց իմ կարծիքով թագավորն այնքան խոհեմ պեաք է լինի, որ ինձ նման լոկ հետաքրքրությունից շարժված՝ քրմապետի հետևից չերթա և ընկնի նրա դժոխքի մեջ։

— Այգ մի փ՛որձանք է, եղբայր Վազինակ։ Մի՞թե թագավորը կարող է կարծել, որ սուրբ քրմապետը մի զարհուրելի դև է. մի՞թե նա կարող է կարծել, թե կան այնպիսի մարդիկ, որոնք քստմնելի ղեռնագործությունը իրանց համար մի զվարճություն են համարում։ Չէ՛, Վաղինակ, աշխարհիս երեսին ոչ մի մահկանացու ազատ չէ փորձանքից. այս օրվան բախտավորը կարող չէ իմանալ, թե վաղն ի՞նչ անբախտության մեջ պիտի ընկնի։ Բայց ուրիշ բան է, եթե վերահաս վտանգը աոջևդ կանգնած երևում է իր իսկական կերպարանքով։ Խելքը գլխին մարդը՝ երբ որ պատահում է մի վարար գետի, գլխապատառ ներս չի ընկնում, այլ փնտրում է նրա ծանծաղուտը։ Դու ինչ կուզես ասա՛, բայց մեր տեսած երազը ցույց է տայիս, որ թագավորը նմանապես ընկած է մի փորձանքի մեջ, և իմ սիրտն ասում է, որ նա կազատվի միայն այն ժամանակ, երբ որ կազատվիենք մենք ինքներս։

— Եվ իհարկե նա ինքը կլինի ազատած մեզ իր դիպակագործության շնորհիվ։ Ւմ սիրտս էլ ասում է, որ այո րոպեիս ես լսում եմ իմ թագավորի ձայնը, այդ ձայնը հենց առաջին անգամ լսելիս թափանցել է սրտիս մեջ։ Բայց արդյոք հավատա՞մ իմ ականջին, ի՞նչ կասես, ասա՛ ինձ կտրական։

— Ո՛չ, ո՛չ, մի հավատար, բայց հավատա՚ այն ձայնին, որ դրսից կլսես։ Ականջ դրեք, ահա՚ ձայներ են լսվում, կարծես դժոխքի դուռն է դղրդում, երևի փրկիչն արդեն մոտեցել է. իմա՛ց տվեք ամենքին, որ գան այստեղ պատրաստ կենան…

ԺԳ

Անահիտը երբ որ բանտարկեց ծպտած քուրմին, իսկույն փչել տվավ պատերազմական փողերը։ Ահագին փողերի այդ հանկարծական որոտալը հայանի նշան էր, որ մի մեծ վտանգ է պատահել աշխարհին։ Մի ժամ չանցած՝ բոլոր քաղաքացիք թափվեցին պալատի