քան գեղեցիկ։ Ա՜խ, ափսո՜ս, ափսո՜ս... Մայրիկ ջան, մայրիկ, ինչպես էլ լինի... ի՞նչ վնաս ունի... բա սրանք մեղք չե՞ն...
— Դե, բավական է, զահլես մի՛ տանի.— մայրը բարկացավ,
բայց ուրախացավ, որ իր Սուրիկը գիտե ցավակցել, գթալ ու խրղճալ։
«Ուղիղ է ասում,— ասաց ինքն իրան,— չէ՞ որ սրանց էլ աստված
է ստեղծել։ նա որ մեզ այսքան բարիք է տվել, անշուշտ
սրանց էլ փայ է հասցրել»։
ԴԱՆԱԿՈՎ
Փոքրիկ Հրանտը նոր զարթնել էր քնից և լաց էր լինում հեկեկալով։
— Հրանա ջան, ինչո՞ւ ես լաց լինում,— հարցնում է նրան
մայրը։
— Դանա՜կս, մայրիկ, դանա՜կս չկա։
— Ի՞նչ դանակ, որտեղի՜ց է քեզ դանակ...
— Օ՜... գտա՜, մայրիկ, գտա՜... ձեռքումս պինդ պահած ունեի,
բայց հենց որ զարթնեցի, մեկ էլ տեսնեմ, էլ ոչինչ չկա՜...
— Հա՜... հասկացա, երազումդ ես գտել։ Դե՜ լավ, լաց. մի
լինիր, երբ որ կմեծանաս, ես քեզ համար մի սիրուն դանակ կառնեմ,
հիմա գեռ փոքր ես, ձեռքդ կկտրես։
— Ես արդեն մեծ եմ, մայրիկ, մե՜ծ, տես, արդեն սեղանից
բարձր եմ... ես ուզում եմ դանակ ունենամ։ Արփիկը ինձանից
փոքր է, բայց մկրատ ունի...
— Դու շատ բան կուզես, եթե քեզ դանակ տան, հետո էլ դաշույն
կուզես։
— Հետո էլ, ատրճանա՜կ, մայրիկ...
— Օհո՜, է՜դ էր պակաս...
— Ոչ, մենակ էդ չէ պակաս, բա հրացա՞ն... Տիգրանը մի մեծ
հրացան ունի, ես էլ կուզեմ ունենալ։
— Այդ բոլորը քեզ համար գեռ շատ վաղ է, հոգիս, դու պետք
է գրել-կարգալ սովորես...