Այս էջը հաստատված է
Հսկա հյուրերը մնացին ապշած,
Երբ տեսան Տորքին այս չափ մեծարած.
— «Ես ձեզ չասացի՞,— ասաց Ավագը,
Որ ուրիշ րան է մեր զորեղ Տորքը»։
Հարսնիքն ըսկսվեց մի նոր խնդումով,
Նոր զվարճությամբ ու կերուխումով.
Արքայից եկած արծաթն ու ոսկին
Հորդ անձրևի պես տեղաց դլխներին..
1888