Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

1

Երբ որ Արևամանուկը հասավ տուն, վագրի մորթին որսովը գցած, տանեցիք չհավատացին, որ այն ամեհի գազանը նա իր ձեռքովն է սպանել, այն էլ սարսափելի կռվով։ Վագրի հետ կռվել ու անվնաս մնալ, իրավ որ հավատալի բան չէր։ — Արմիկ,— ասաց հայրը,— ոչ մի տեղդ չի" ցավում արդյոք։ — Ոչ, հայրիկ, ոչինչ ցավ չեմ զգում, միայն կարծես թե սաստիկ հոգնած լինիմ, — Վնաս չունի, հոգիս, եթե միայն հոգնած լինիս. հապա ինչո՞ւ են պատռտորված շորերդ։ Այս խոսակցությունից մի կես ժամ չանցած' տեսան որ Արևամանուկի երեսը, դեղնում, սփրթնում է։ — Արմիկ ջան, գլուխդ չի՞ ցավում արդյոք,— Հարցրեք մայրը, որդու գլուխը շփելով։ Արևամանուկր այլևս չկարողացավ պատասխանել. նրա ուշքը գնաց և նվաղեց։ Իսկույն վրա թափվեցան ամեն կողմից, երեսին ջուր սրսկեցին, շորերը հանեցին — և ի՞նչ տեսան — մարմնի վրա էլ մի ողջ տեղ չկա, բոլորն էլ կապտել էր։ Շատ տեղ գազանի ճանկերը ցցվել էին, և այնքան ուռած տեղեր կային, որ հենց իմանաս շնաճանճեր են թափվել վրան ու խայթոտել։ Միայն երեսն էր ազատ մնացել հարվածներից։

Արևամանուկը այդ բոլոր հարվածներին դիմացել էր առանց ցավ զգալու։ Այդպես է լինում տաք կռվի ժամանակը։Բայց երբ որ քրտինքը ցամաքեց բոլոր մարմինն սկսեց սարսռել։ Ցավը մի տեղ չէր, երկու տեղ չէր, որ ասեր՝ այս ինչ կամ այն ինչ տեղս է ցավում։ Այդ որ տեսան, էլ ժամանակ չկորցրին. իսկույն մի քանի այծ մորթեցին և նրանց տաք-տաք մորթիով փաթաթեցին Արևամանուկին։ Հավաք¬ վեց ան դեղ ու ղուղ իմացող պառավներն էլ, և զանազան հոտավետ ծաղիկներ եփ տվին ու ջուրը խմացրին Արևամանուկին։ Նրանք շատ լավ էին իմանում կտրածի, ջարդածի,