Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե'վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս'
Առաջվան բույնն էր հիշում։
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել։
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս'
Առաջվան բույնն էր հիշում։
Նա հիշում էր անցած տարին
Եր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս'
Առաջվան բույնն էր հիշում:
1886
Արի՛ դու, արի,
Հո գալըդ բարի՛,
Սիրուն նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ։
|
|