Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Նրա երեսը ծածկվել էր երկար մազերի և խիտ ունքերի մեջ։ Մորուքր շատ երկայն էր և սպիտակ, ինչպես նոր գզած թուրդը; Զեռներն ու ոտները չափից դուրս նիհար էին։ Ձեռքի ու ոտի եղունգները՝ շատ երկարած։ Ձախ ձեռքով նա գցում էր տերողորմյան (համրիչը), իսկ աջը պահած էր անշարժ ճակատի բարձրության հավասար։ Այդ ծերունին անշուշտ մի ճգնավոր էր, աշխարհից հեռացած, ով գիտե, որքան ժամանակ առաջ։ Եվ որովհետև սա առաջին պատահած մարդն էր քսաներորդ օրում, սրա համար արքա յազն Ֆարիղը իջավ ձիուց, և կապը բռնած մոտեցավ կրոնավորին և ասաց նրան.

— Ողջո՜ւյն քեզ, ո վ սուրբ մարդ։ Ծերունին պատասխանեց նույնպես ողջույնով,բայց նրա ձայնն այնպես էր խլացել խիտ ընչացքների ու մ ո֊ բուքի մեջ, որ Ֆարիդը ոչինչ չհասկացավ։ Այդ ժամանակ Ֆարիդը մտածեց, թե ինչպես անեմ, ուրե֊ մրն, որ ես հասկանամ սրա ասածը. չէ* որ սրա տված հրա֊ հանգով պիտի շարունակեմ իմ ճանապարհորդությունս։ Այս֊ պես մտմտալով իր մաղախից հանեց մի մկրատ և մոտենա֊ էով ճգնավորին, ասաց. — Ո'վ պատվարժան քեռի, թույլ տուր ինձ մի քիչ խնամք տանել քեզ վրա, քանի որ ինքդ ընկղմված լինելով սուրբ մտքերի մեջ, ժամանակ չունիս ուշք դարձնելու քեզ վրա։ — Եվ տեսնելով, որ ծերունին հակաոակ չէ, Ֆարիդը սկսեց կար֊ դի գցել նրա մ որուքր, բեղերը, ունքերը, եղունգները, խուգե֊ լով ու կտրատելով նրանց ավելորդ երկարությունը, որով երիտասարդացրեց ծերուհուն մի քսան տարով։ Այս ծառայությունն անելուց հետո սափրիչների սովո֊ րությունով' ասաց.— Անո՜ւշ, անո՜ւշ, ցանկանամ զովություն և կենգանություն... Երբ որ ծերունին թեթևացավ ավելորդ ծանրությունից, մեծ բավականություն զգաց և ժպիտ երևացրեց երեսին։ Եվ հետո էլ խոսեց մանկական ձայնից էլ ավելի պարզ և մաքուր ձայնով և ասաց. — Թող օրհնություն իջնի քեզ վրա, ո վ իմ որդի, այն բարեգործությանդ համար, որ ցույց ավիր զաոամած ծերոլ-