Է անի։ Այսպիսով սիրտ տվտվ Բուլբուլը և ասաց երգելով.
|
Ֆարիզադան մի ձեռքում բռնած բյուրեղյա բղուղը, մյու- սում ոսկի վանդակը և Երգող ճյուղը, սկսեց վերադառնալ։ Եվ ամեն տեղ, ուր հանդիպում էր մի սև բազալտ քարի, վրան սրսկում էր ոսկե ցնցուղ ջրից։ Քարը կյանք էր առնում իսկույն և դառնում մի գեղեցիկ երիտասարդ։ Անուշադիր չէր թողնում ոչ մի քար։ Այսպիսով գտավ իր եղբայրներին։
Ֆարիդն nւ Ֆարուզը քարային քնից զարթելով՝ մոտեցան իրանց քրոջը և գովեցին նրան։ Մյուս զարթածներն էլ, որ բոլորն էլ նշանավոր մարդկանց որդիք էին, մոտեցան Ֆարիզադին և համբուրեցին նրա ձեռքը, հայտնելով, որ այսուհետև նրա ստրուկներն են իրանք։ Եվ բոլորը միասին իջան սարի ստորոտը, ուր Ֆարիզադան կենդանություն տվավ և ձիերին. այստեղ ամեն ոք նստեց իր ձին, և բոլորեքյան գնացին ծառի տակ նստած ծերունու մոտ։ Բայց ծերունին չկար այլևս, ծառը նույնպես անհայտացել էր։
Այստեղ Ֆարիզադան հարցրեց Բուլբուլին, թե ինչ է նշանակում ծերունու անհայտանալը։
Խոսող թռչունը պատասխանեց և այս անգամ նա խոսեց արձակ և լրջորեն.— Ինչո՞ւ ես ուզում նորից տեսնել ծերունուն, ո՛վ Ֆարիզադա։