— Փա՛ռք աստծո,— ասաց բժիշկն ինքն իրան,— արդեն շինված է բանի կեսը։
Եվ սկսեց կրկնել իր փորձերը, որ տեսնի սխալված չէ՝ արդյոք։ Մեկ փորձ արավ, փորձը հաջողեց, մեկն էլ արավ,նույպես հաջող․ այսպես կրկնեց քսան անգամ և բոլորն էլ հաջող։ Միայն այն ժամանակ համոզվեցավ, որ բանը շինած և գործը վերջացած կարելի է համարել։
Քրտինքն երեսից սրբելով, ասաց Իսահակը։
-Սակավարյուն մարդկանց բժշկելու հնարը գտնված է։Արյունի ետ ածելը կարելի է։ Ես իմ աչքովը տեսա այս և իմ ձեռքերովս կատարեցի։ Ես գտա ճշմարտությունը, էլ ոչով կարող չէ ինձ հավատացնել, թե այդ անկարելի է։
Իր գյուտի համար շատ ուրախացավ Իսահակը։ նա մոտեցավ կնոջը և ուրախ ձայնով ասաց նրան։
-Լիա՛, ուրախացիր, ես մեկ գյուտ եմ արել։ Հիվանդներին բժշկելու համար ես մի նորագույն հնար գտա։ Հիմա շուտով կառողջացնեմ Ահարոնին։
Եվ սկսեց պատմել Լիային իր կատարած փորձերը։ Լիան հավատաց մարդուն և ուրախացավ նրա հետ։
-Էգուց ես Ահարոնի երակների մեջ նոր արյուն կածեմ: Միայն թե ձեռքս չցնցվի և Ահարոնը, անկասկած, շուտով վեր կկենա տեղիցը բոլորովին ողջ և առողջ։
-Իմ թանկագին,— հարցրեց Լիան,— բայց դու վստա՞հ ես արդյոք, որ չի ցնցվի ձեռքդ…
-Ինչ ես ասում, Լիա, մի՞թե առաջին անգամն եմ ձեռքս առնում բժշկական դանակը։
Իսահակը համբուրեց Լիային և գնաց իր սենյակը։
Այս միջոցին սաստ իկ բախեցին դրսի դուռը։
-է՞յ,— բղավում էին անծանոթ ձայներ փողոցումը,—շուտ արեք, բաց արեք դուռը։
Լիան վազեց դեպի դուռը, բաց արավ, և իսկույն ետ քաշվեցավ զարմանալով։ նրա դեմը ելավ մի մարդ թավշյա շքեղ հագուստով, իսկ նրա հետևը ուրիշ մի քանի հոգի, հագներին ոսկեզօծ զրահներ և դռներին պողպատե սաղավարտներ, Ամենքն էլ թուր ունեին կողքներից կախած և նիզակ՝ ձեոքներին բռնած։