Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/553

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

. Ղ. Աղայանի երկերի այս հրատարակության նախագծի համաձայն, երկրորդ հատորն ամփոփում է հեղինակի գեղարվեստական ստեղծագործության հետևյալ բաժինները.

ա) Բանաստեղծություններ, դրանց թվում և առակներ ու չափածո զրույցներ։

բ) Վիպագրություն՝ «Տորք Անգեղ» դյուցազնապոեմը և «Քյորօղլի»-ն։

գ) Հեքիաթներ և արձակ զրույցներ։

դ) Գեղարվեստական թարգմանություններ ու փոխադրություններ։

ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ (7-57)

Աղայանն իր կենդանության օրով հրատարակել է բանաստեղծությունների միայն երկու ժողովածու՝«Սրինգ Հովվական» (1882 թ.) և «Բանաստեղծություններ» (1890 թ.)։ Բայց նրա բանաստեղծական ժառանգությունը չի սպառվում այդ ժողովածուներով։

ՀԱՐԿԱՎՈՐ է ՕԳՆԵԼ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ (7-9)

Աղայանի առաջին տպագիր բանաստեղծությունն է, որ գրել է նա 1862 թ. մայիսին, Թիֆլիսում՝ Համբ. էնֆիաճյանցի տպարանում՝ իբրև գրաշար աշխատելիս։ Այն լույս է տեսել նույն տպարանում տպվող «Մեղու Հայաստանիս» շաբաթաթերթում (1862 թ., № 17, մայիս)։ Իր բանաստեղծական այս առաջին թոթովանքը հեղինակն ստորագրել է այսպես. Ղազար. Ս., Աղայան. Ս-ն բանաստեղծի հոր անվան (Ստեփան) սկզբնատառն է»;

Մինչև այդ Աղայանը ուրիշ ոտանավորներ չ՞ի գրել արդյոք։— Այդ