Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իր կտրիճներին՝
Զալում շներին.—
Եկե՜ք, հա՜, եկե՜ք,
Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք...
Հանկարծ թնդում է
Ցուրթն [1] ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրոց,
Ի՛նչ ո՜ղբ, ինչ ոռնո՜ց...
Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում...
Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝
Փրկում է հոտը,
իրան էլ հետը
Չար գազաններից՝
Սոված գայլերից...
|
|
1909
- ↑ Յուրթ կամ յուրդ ասվում է սարվորների բնակատեղին: