ԱՅԾԱՏՈԻՐ
(306-316)
Գրվել է, հավանաբար, 1889 թ. վերջերին: Աոաջին անգամ տպագրվել է *Աղբյուր»-ի նույն տարվա դեկտեմբերյան համարում (№ 12, էջ 404— 415): Վերջում կա հեղինակի հետևյալ ծանոթությունը.
«Ես պատմեցի բոլորովին լսածիս պես, առանց մի բան ավելացնելու և պակասեցնելու, բացի լեզվից. Իմ լսածս Ղարաբաղի բարբառով էր»
(էջ 415):
Այս հեքիաթը տպագրվել է նաև Մ. Բերբերյանի և Ցուրի Վեսելովսկու
«Армянские беллетристы» Ժողովածվի աոաջին հատորում (էջ 496—503)»
Հեղինակի կենդանության որով երկրորդ անգամ ապագրվել է 1904 թ.
«Հեքիաթներ» ժողովածվի 1-ին պրակում (էջ 6—17)։
ԵՂԵԳՆՈՒՀԻ
(317-325)
Գրվել է 1839 թ. վերջերին: Աոաջին անգամ տպագրվել է «Աղբյուր»-ի 1890 թ.հունվարյան համարում (№ 1, էջ 10, 20)։
Ինչպես երևում է հեքիաթի վերջում դրված հեղինակային ծանոթագրությունից, Աղայանյ «Եղեգնուհին» գրելիս' օգտվել է ոչ թե գրավոր, այլ բանավոր աղբյուրներից' նույն հեքիաթի ժողովրդական պատումներն անձամբ լսելով հայ ու վրացի բանասացներից:
«Եղեգնուհին» երկրորդ անգամ տպագրվել է 1904 թ. հրատարակված «Հեքիաթներ»-ի 2-րդ պրակում (էջ 3—12)։
ԶԱՆԳԻ-ԶՐԱՆԳԻ
(326—335)
ԳրվեԼ է 1890 թ. սկզբին (հավանաբար հունվարին) և առաջին անգամ տպագրվել «Աղբյուր»-ի նույն տարվա փետրվարյան համարում (№ 2, էջ 52—54) Ղ.Ա. ստորագրությամբ. Երկրորդ անգամ տպագրվել է 1904 թ. «Հեքիաթներ» ժողովածվի 1-ին պրակում (էջ 18—30):
ԱՍԼԱՆ-ԲԱԼԱ
(336-348)
Գրվել է 1890 թ. սկզբներին և աոաջին անգամ տպագրվել «Աղբյուր»-ի նույն տարվա ապրիլյան համարում: Վերնագրից հետո' աջ կողմում կա հեաևյալ ընծայագիրը.