կան ազգային տարր է միահյուսել թարգմանական շարադրանքի մեջ, այնպես, որ մի պահ մոռացվում է, թե գործը Աղայանի ինքնուրույն երկը չէ:
Այսպես, օրինակ, այն հատվածում, ուր խոսվում է Հելզինգիորի լատին դպրոցի ռեկտորի մասին, թե՝ ինչու նրան, «դուր չէին գալիս Անդերսենի գրածները»՝ նրան անվանելով «հնասեր և նորատյաց»,- հենց այստեղ թարգմանիչն ավելացնում է.
«Այսպես են և մեր էլ, հին հայկարանները. ինչքան էլ լավ գրես, եթե աշխարհիկ է և պահպանած չես հին բանաստեղծելու ձևը, ճարտասանության կանոնները,— նրանք կմերժեն: Նրանց համար կյանք, պարզություն, անմեղության, բնականություն չկա, այլ միայն արվեստ և այն էլ՝ շատ անգամ նոր ոճաբանության և արվեսաականաթյան հասցրած...» (տե՛ս սյուն հատորը, էջ 473)։
Այս գործը ( «Աղբյուր»֊ից հետո), այլևս ո՞չ մի անգամ չի վերահրատարակվել:
Ներկա հրատարակության մեջ բաց են թողնվել հետևյալ երեք գլուխները. «3. Ընտանիքից հրաժեշտ տալը՜», «4. իր կյանքին թողնված», «5. Եվ աստված օգնեց, նրան» («Աղբյուրդ, 1890թ., № 10, էջ 346—361)։ Բայց դրանց հաջորդող գլուխների նախկին համարակալումը պահպանվել է՝ 3-րդ գլխին հաջորդում են 6 և 7-րդ գլուխները։
ԻՍԱՀԱԿ ՋԵՄ
(487-515)
Հրեա բժշկի՝ գիտության անձնուրաց նահատակի այս հուզիչ պատմությունը Աղայանը թարգմանել է 1890 թ. սկզրին և առաջին անգամ տպագրվել «Աղբյուր»-ի նույն տարվա ապրիլյան և մայիս ֊հունիսյան համարներում (№ 4, էջ 162—178 և № 5—6, էջ 217—234)։ Թարգմանության ինքնագիրը պահպանվում է Աղայանի արխիվում (Գրականության և արվեստի թանգարան, Աղայանի ֆոնդ, № 1079)։
Հոդվածի վերջում փակագծերում նշված է թարգմանության աղբյուրը' ռուսական «РОДНИК» ամսագիր, 1889, № 6։
ՄԻ ԼԵԳԵՆԴ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
(515—547)
Թարգմանվել է, հավանաբար, 1909 թ. օգոստոսին։ Առաջին անգամ տպագրվել է «Տարազ» հանդեսի նույն տարվա № 9—10 միացյալ համարում (էջ 87—88)։ Աղայանն իր թարգմանության աղբյուրը ցույց չի տալիս, մենք էլ չկարողացանք պարզել, թե' ի՛նչ աղբյուրից է օգտվել թարգմանիչը,