էլ չեմ ասում, թե այդ ուղղությունից որպիսի տիպեր ծնունդ առան... բայց բանը մինչև այնտեղ հասցրին, որ ճակատները պատին դիպավ և սկսեցին փոքր ի շատե խելքները գլուխները հավաքել... Միևնույն ժամանակ կրթության խնդիրն առաջնակարգ տեղը բռնեց և բոլոր բանիմաց դաստիարակները ոչ միայն պաշտպան հանդիսացան բանաստեղծության, այլև քիչ առաջ մոռացված բանաստեղծներին վերակենդանություն տվին՝ նրանց համար հոբելյաններ կատարելով և արձաններ կանգնեցնելով:
Մեր գրականությունն էլ, որ ռուսաց գրականության ամենահլու հպատակն է, նրա մտերիմ արբանյակը, ըստ ամենայնի ենթարկվեցավ նրա ազդեցությանը։
Այսօր ահա մեր բանաստեղծությունն ևս վերակենդանանում է ի ձեռն պ. Հովհաննես Հովհաննիսյանի, և այն ուսանողությունը, որ մի ժամանակ սառն ընդունելություն ցույց տվավ վարժապետին, այսօր օվսաննայով է ընդունում նրա աշակերտին։ Արդարև պ. Հովհաննիսյանը պ. Շահազիզյանի հարազատ աշակերտն է, և ոչ է առավել քան զվարդապետ յուր: Այսօր պ. Հովհաննիսյանի մեջ յուր վարժապետի թերություններն ավելի են աչքի ընկնում, քան նրա արժանիքը, որ դեռ պետք է վաստակել։ Թերություններն են — բառերի դասավորության խրթնաձևությունը, գրության բուն ոճը, «և»-երի անտեղի և հաճախ գործածությունը, և բարոյական մելամաղձոտությունը, որ պ. Շահազիզյանի ժամանակակից բանաստեղծներին էր հատուկ։
Օրինակներ—
|
Այսինքն՝ ինչպես պատանու արյան գրգիռը, աշնան արևի խաբուսիկ ժպիտը։
|
Այսինքն՝—
|