Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նախարարներին, որոնք Դումայի վստահութիւնն են վայելում։ Եթէ մենք աոաջները ասում էինք, որ մեր իշխանութիւնը միանգամայն զուրկ է անհրաժեշտ գիտութիւնից և ընդունակութիւնից,այժմ պիտի ասենք, որ այդ իշխանութիւնը աւելի ցածր է կանգնած, քան նա կանգնած էր պատերազմից աոաջ ռուսական կեանքի սովորական պայմաններում։ Այժմ մեր և կառավարութեան մէջ եղած անդունդը ավելի է մեծացել և դարձել անանցանելի»։

«Այժմ, պարոններ, շարունակում է Միլիւկովը, ապացուցուած կարելի է համարել, որ միանգամայն անօգուտ աշխատանք է ձգտել այդ մարդկանց համոզելու, որովհետև վախը ժողովրդից և հարազատ երկրից կուրացնում է նրանց աչքը: Այդ մարդիկ մի փափագ ունեն միայն՝ որքան կարելի է շուտ վերջացնել պատերազմը (թէկուզ այն ղէպքում, երբ ոչ մի կողմը յաղթութիւն չը տանի), որպէսզի որքան կարելի է շուտ ազատուեն ժողովրդի աջակցութեանը դիմելու անհրաժեշտութիւնից։ Երբ Պետական Դուման շարունակ պնդում էր, որ պատերազմի յաջող ելքի համար անհրաժեշտ է կազմակերպել թիկունքը, իսկ իշխանութիւնը մնում էր այն համոզման մէջ, թէ կազմակերպել թիկունքը նշանակում է յեղափոխութիւն կազմակերպել, այդ պատճաոով գիտակցաբար գերադասում էր պահել երկիրը անկազմակերպ ու քաօսական դրութեան մԷջ, դա ինչ է՝ յիմարութիւն է թէ դաւաճանութիւն: Բայց այդ դեռ բոլորը չէ, երբ ղժգոհութեան և գրգռուած դրութեան այս ժամին իշխանութիւնը կարծես գիտակցաբար ձգտում է ժողովրդական բռնկումներ յարուցանել երկրի մէջ... (բաց է թողնուած), երբ ջանքեր են անում խաոնակութիւններ յաոաջացնեևլ պրովակացիայի միջոցով... (դարձեալ բաց է թողնուած), դա գիաակցաբար է արւում թէ անգիտակցաբար»:

Միլիւկովը հարկ է համարում իր ճառի մԷջ նախապէս հերքել այն հնարաւոր առարկութիւնր, թէ պատերազմի ժամանակ աննպատակայարմար է կռիւ յայտարարել իշխանութեան դէմ։ Ընդհակառակը, Միլիւկովը կարծում է, որ աննպատակայարմար է լռելը, որովհետև ներկա կառավարութիւնը աւելի ևս վտանգաւոր է հէնց պատերազմի ժամանակ:

«Մենք կռիւ կը մղենք ձեր դէմ, ասում է Միլիւկովը, դաոնալով կառավարութեան ներկայացուցիչներին, կը կռուենք բոլոր օրինաւոր միջոցներով, մինչև որ դուք հեռանաք ասպարէզից»։ («Рус.Въд․»N.1916 թիւ):

Այդ նոյն միտքն է կրկնւում անդադար Դումայի մեծամասնութեան ներկայացուցիչների ճառերի մէջ:

Մեղադրանքները չափազանց խիստ էին և հիմնաւոր, և Շտիւրմերը ստիպուած եղաւ հեռանալ ասպարէզից։ Այս աոաջին դէպքն էր Պետական Դումայի պատմութեան մէջ, որ նախարարը պարտութիւն էր կրում Դումայից:

Շտիւրմերի տեղ նախարարապետ է նշանակում նրան համախոհ և նրա դահլիճի անդամ Ա. Ֆ. Տրեպովը և Դումայի նիստերը յետաձգում և մինչև նոյեմբերի 18–ը։


Շտիւրմերր չը կայ, բայց կայ Շտիւրմերի դահլիճը, հեգնեցին ռուս ազամիտ թերթերը կաոավարչական և այն ձևը, որի միջոցով աշխատում