Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- 63 -

ինձ ղրդողր այն գիտակցութիւնն է, թէ անհրաժեշտ է, որ միմիայն աշխարհաբառ գիատող հայ ընթերցողն էլ հնարաւորութիւն ունենայ ծանօթանալու հանրամարդկային գրականութեան այդ մարգարտին։

Եւ բարոյապէս բոլորովին բաւարարուած կըզգամ ինձ, եթէ իմ թարգմանութիւնից ընթերցողը կարողանայ ստանալ գէթ կէսի կէսը այն գեղարուևստական հաճոյքի, որ կըստանար րնագրից։
Թարգմանութեանս համար օգտուել եմ գլխաորապէս հայր ԱրսԷն Բագրատունու գրաբառ հրաշաքի թարգմանութիւնից, որ թէև չափածոյ ոճով է, բայց վերին աստիճանի հարազատ րնազրին, և Վ.ԱլեքսԷեւի ռուսերէն արձակ (գրեթէ բառացի) թարգմանութիւնից, և մասամբ պրոֆ. Ֆ․ Զիլինսկու չափածոյ ռուսերէն թարգմանութիւնից։ Ջեոքի տակ ունեցել եմ նաև ոուս բանաստեղծ Մերեժկովսկու չափածոյ թարգմանութիւնը և մի էիր ան¬ սեր էն արձակ թարդմանութիւն։

Անցնում եմ ողրերգութեան բովանղակութեանը։

Ողբերգութեան նիւթր վերցրուած է հետևեալ աոասպելից։

Թեբէի թապալոր Լայոսր, էդիպի հայրը, մի ծանր մեղք գործեչով՝ գըրգռում է աստուածների զայրոյթը և պատգամ ստանամ, որ եթէ որդի ունենայ, կըսպանաի իր որդու ձեռքից և իր քաղաքը մեծ աղէտի կենթարկուի։ Լայոս արհամարհում է այդ պատգամը, և երբ կինր, Ցոկաստէն, որդի է բերում, ծակում է երեխայի ոտները և ստրուկներից մէկին հրամայում, որ տանի նրան թողնի մի ամայի տեղ։ Ստրուկը, խղճալով երեխային, տալիս է նրան կորնթացի մի հովուի, որ երեխային տանում յանձնում է իրանց անզաւակ թագաւորին։ Կոընթոսի թագաւոր Պոլիբոսը և թագուհի Մերոպէն երեխային որդեգրում են և խնամում ու դաստիարակում հարազատ զաւակի պէս։ երբ երեխան մեծանում է, մի ազնուական երիտասարդ մի օր վէճի ժամանակ ասում է նրան, թէ նա թագաւորի իսկական զաւակը չէ։ Թէպէտև թագաւորը պատժում է այդ երիտասարդին և հաւատացնում էդիպին, որ նա իր հարազատ զաւակն է, բայց և այնպէս սա չի հանգրստանում և վճռում է գնալ Դելֆեան պատգամախօսից իմանալ ճշմարտութիւնը։ Պատգամախօսը յայտնում՛ է, որ եթէ նա հայրենիք վերադառնայ, կըսպանի իր հօրը և կամուսնանայ իր մօր հետ։ Էղիպը հաւատացած որ Պոլիբոսն ու Մերոպէն են իր ծնողներր, վճռում է այլևս չը վերադառնալ Կորնթոս և գնում է այնպիսի ուղղութեամր, որ հեոանայ իր կարծեցեալ հայրենիքից, առանց իմանալու, որ իր իսկական հայրենիքն է վերադառնում։ ճանապարհին նրան պատահում է Լայոս թագաւորը, որ Դելֆեան պատգամախօսի մօտ էր գնում։ էդիպը ճանապարհ չի տալիս Լայոսին և կռուի րոնուելով հետը, սպանում է թէ նրան, թէ նրա չորս ուղեկիցներից երեքին։ Չորրորդը փախչում է Թեբէ և ամաչելով ասել, թէ իրանք հինգ Հոգի յաղթոլել են մի հոգուց, պատմում է, իբր թէ բազմաթիւ աւազակների մի խումբ է եղել թագաւորի և իր ուղեկիցների սպանողը։ Էդիպը գնում է Թևբէ և ազատում քաղաքը առիւծամարմին ու մարդագլուխ հրէշիցմ, որ Թեբէի ճանապարհին նստած՝ եկող-գնացողներին հանելուկներ էր առաջարկում և հանելուկները չը լուծողին ուտում։ Այդ հրէշը, որ Սֆինքս էր կոչւում, էդիպին հետևեալ հանելուկն է առաջարկում. Այն խնչ Սֆինքսը, որ եգիպտւացոց պաշտած աստուածներից մէկն էր, յունաց դիցարաբանութեան մէջ հրէլի դերում է երևան գալիս։