Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-78- բոյնը ձագերից Թափուր։ Իսկ երբ նկատեց դին մերկամարմին, սկսեց բարձրաձայն ողբալ ու անէծք թափել մեռելը հողից հանողի գլխին, և գնաց բռներով փոշի բերեց ու ցանեց դիակի վրայ և բարձրացնելով պղնձաձոյլ սափորը սիրունը երեք անգամ հեղման ձօն նուիրեց մեռելի սլատուին։ Այդ որ տեսանք, իսկոյն վազեցինք ու տեղնուտեղը ձերբակալեցինք։ Վախ չըզգաց իսպառ0։ Մենք երեսովն ենք տալիս և նախկին յանցանքը, և հիմիկուանը, իսկ նա՝ հանգիստ կանգնած՝ չի ուրանում ոչ մեկը։ Եւ քաղցրացու սիրտս, և դառնացաու, որովհետև քաղցր է փորձանքից փրկուել, բայց դառն՝ փորձանքի մէջ գցել սիրելի մարդկանց։ Սակայն կարևորագոյնր այն է ինձ համար, որ փրկեմ կեանքս։

 Կրէօն․ (Անտիգոնէին)  է՛յ, դու։ Ի՛նչ ես քաշ գցել գլուխդ... Խոստովանում ես յանցանքդթ ոչ... 
 Անտիգոնէ. (հանգիստ, առանց դիրքը փոխելու) Այո, խոստովանում եմ, չեմ ուրանամ։
  ԿրԷօն. (պահապանին) Դու ազատ ես. գնա ուր ուզում ես։ Դու արդարացար ծանր մեղադրանքից, (պահապանը վազելով հեռանում է։ Անտիգոնէին՝ խստիու)։ Իսկ դու ասա ինձ կարճ ու կտրական, առանց պատեպատ ընկնելու, գիտէի՚ր արդեօք, որ ես արգելել էի դիակը Թաղել։
  Անտիգոնէ. Ինչպէս կարող էի չիմանալ, երբ աըգելքը յայտնի էր ամենքին։
  Կրէօն․ Բայց և այնպէս յանդզնեցիր խախտել հրամանս։
  Անտիգոնէ․ Ոչ Զեսիցն էր այդ հրամանը տրուած ի վերուստ և ոչ էլ այդպիսի օրէնք է սահմանել Արդարութեան դիցուհին, յարկակիցը ստորերկրեայ դից։ Եւ չէի կարծում, Թէ այնքան սուրբ են քո պատուէրները, որ դու, մարդ տեղովդ, կարող ես խախտել աստուածների թէպէտ և անգիր, բայց յավիտենական օրէնքները, որոնք ոչ այսօր են երևան եկել և ոչ երէկ, այլ եղել են միշտ և որոնց սկիզբը անյայտ է մարդկանց։ Ի՛նչ նշանակութիուն ունէր վախը մարդկանցից, երբ չէի ուղում ենթարկուել դից դաաաստանին, իբր զանցառու այդ օրէնքների։ Առանց քո ասելուն էլ ես լավ դիտէի, որ պետք է մեռնեմ, և ով է անմահ։ Իսկ եթէ վիճակուի ինձ մահ վաղաժամ, երջանկութիուն կը համարեմ ես այդ ինձ համար։ Կարող է միթէ մահ չը բարձալնա, ով ինձ պէս ապրում է ծով տանջանքի մէջ։ Ուստի և ցաու չի պաաճառում ինձ այս վիճակը, բայց եթէ անտարբեր սրտով անթաղ թողնէի իմ մօր զաուակի մարմինը, ահա այն ժամանակ, պիտի մղկտար