Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդպէս ծաղրելդ ու հայհոյելդ: (Ստրուկներին) Այստեղ բերէք այն արարածին։ Թող իսկոյն և եթ մեռնի իր այս փեսացուի աչքի առջև, սրա ներկայութեամբ, սրա կողքին... (Ստրուկներից մեկը գնում է):

Հեմոն. (մռայլ վճռականութեամբ յետ է քաշւում) Ոչ, ոչ իմ աչքի առջև։ Չը յուսաս, որ այդ կարող է լինել երբ և է: Նա չի մեռնի իմ կողքին, ինչպէս դու չես տեսնի ինձ այլևս։ Կարող ես մոլեգնել բարեկամներիդ հետ, որոնց սրտին ինչպէս տեսնում եմ ախորժելի է այդ։ (Վազելով հեռանում է դեպի դաշտը, երկարատեւ լռութիւն)։

             ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ 
          ՆՈՅՆ ԱՆՋԻՆՔ, ԲԱՑԻ ՀԵՄՈՆԻՑ

(Կրէօնը փոքր առ փոքր հանգստանում է։ Ալեւորները մտահոգ փսփսում են իրար մեջ)

Աոաջին ալեւորը. Տէր արքայ, նա զայրացած գնաց, իսկ այդ տարիքում վտանգաւոր է զայրոյթը:

Կրէօն. Ինչ ուզում է թող անի, ինչ ուզում է թող մտածի, և նոյնիսկ աւելի, քան կարող է մարդ։ Այնուամենայնիւ չի փրկի մահից այդ երկու աղջկանց:

Աոաջին ալեւորը. Մի՞թէ ուզում ես երկուսին էլ մատնել մահուան։

Կրէօն. (մտածկոտ) Ոչ, իրաւ էք ասում, կը խնայեմ նրան, որ ձեռք չի տուել անփառ դիակին։

Աոաջին ալեւորը. (երկչոտ) Ի՞նչ մահի ես մատնելու միւսին։

ԿրԷօն. (մի քիչ մտածելուց յետոյ) Կը հրամայեմ այնպիսի մի տեղ տանել նրան, ուր դեռ չի կոխել ոչ մի մարդու ոտ, և փակել մի քարայրի մէջ, թողնելով մօտը այնքան ուտելիք, որ ողջ քաղաքը փրկուի նզովքից։ [1] Աղօթելով այնտեղ Մահուան աստուծուն, միակ աստուծուն, որին պաշտում է, նա գուցէ փրկուի մահից, կամ գոնէ կը համոզուի վերջապէս, որ մեռելներին պաշտելը զուր աշխատանք է։ (Գնում է պալատը)։

  1. Մի քիչ ուտելիք թողնելով կենդանի թաղուածների մօտ, յոյները այնպէս էին կարծում, թէ սովամահ չեն անում նրանց և ուրեմն մարդասպանութիւն չեն գործում ու արժանի չեն նզովքի