Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրենց արտը, որ ճամփուն կողմն էր, մեկտեղ գնաց ու վերջի պահուն, երբ հրաժեշտի ողջյուններ փոխանակվեցան, արցունքի փախստական կաթիլ մը սահեցավ ինկավ հարսին աչքեն երիտասարդին ձեռքին վրա, այսչափ ահա այս բաժանման բոլոր սրտահուզությունը:

Մարտիրոսի մեկնելեն ի վեր հարսը իր բաժինը առած էր տան աշխատութենեն ու իր տեղը կեսուրը հանգստյան կոչված. հաց եփել, կաթ կթել, ջուր ու փայտ բերել իրեն կ’իյնար միշտ, ու երիտասարդ կինը՝ ագարակի կենդանիներու հատուկ հեզությամբը իր ծառայությունը կը կատարեր:

Դ.

Փերայի Մեծ Փողոցին մեջ վաճառքի ահագին հակի մը անտանելի բեռին տակ ճնշված, քրտնաթոր, ճակատներուն երակները պայթելու չափ ուռած, հագուստնին պատառուն, ցեխոտ, չորս բեռնակիրներ, մեկը ծերուկ, այս տառապանքներուն տակ ալևորած, մյուս երեքը դեռ երիտասարդ, կ’անցնին հևալով:

- Խաչո՛, պոռաց ձայն մը անոնցմե մեկուն:

Խաչո գլուխը դարձուց, մեծահարուստ վաճառատունե մը իր անունը տվող ձայնի տերը ճանչնալու համար:

Նոր լաթեր հագած գեղապանծ երիտասարդ մը, կապույտ լոդիկին[1] մեջեն ցույց տալով վահանաձև կուրծքը, ածիլված, մաքուր, ֆեսը աջ կողմ ծռած քիչ մը, իր փոխանին փոթերը շտկելու զբաղած, վաճառատան դրան մոտ կեցեր ու իրեն կը ձայներ:

Բեռնակիրները արդեն ուժասպառ վար դրին իրենց բեռը. բայց Թաղապետության չավուշները[2]

  1. լոդիկ - թեթև վերարկու, թիկնոց
  2. չավուշ — (թուրք.) զինվորական աստիճան թուրքական բանակում, ոստիկան