Յիմար Աղթամարցի, զխելքըդ ժողովէ,
Զի սէրն այս աշխարհիս հաւսար փոշի է,
Փառք և ուրախութիւնս այս անցաւոր է,
Կենացըս կայ վճար, քանզի երազ է:
26
ՏԱՂ՝ ԳԱՐՆԱՆ ԱՂԹԱՄԱՐՑՈՅ
Գարունն է բացվեր վարդն ի պաղչանին,
Քաղցր եղանակեն պլպալն ու ղումրին,
Սիրով են վառեալ ի կարմիր թըփին,
Կանաչ ու կարմիր տերև կու հագնին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
է՜ շամս ու ղամար աստղ առաւօտին,
Պայծառ արեգակըն լուսով ի լին,
Լալ ակն ու գոհար ես դու մեծագին,
Ծիրանի ծաղիկ, գոյն մանուշակին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով:
Դու նշդարենի ծաղիկ շուշանի,
Դու կանաչ բըրքայ ի մէջ շուկային,
Քաղաքն Խութան ու Չինումաչին,
Խորասան բոլոր չէ՛ քո տեսոյդ գին:
Գինով եմ, գինով, ցորեկս արևով,
Գինով եմ, գինով, գիշերս երազով: