Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ըզծով և ըզցամաք նոքա կոխեցին
Եւ յԱլանաց երկիրըն ժամանեցին.
Մտանեցին ըզտղայն երկրի իշխանին
Եւ նա ընչիւք իւրովք գընեաց երեքկին:
Բերեալ ի բուն քաղաքըն Մըխիթարին
Զբարի մանուկն ընտրեալ և զառաքինին,
Հաճեալ հաւանեցաւ կամօքն իւրային,
Ասաց թէ՝ «Մըկըրտիմ յանունն Յիսուսին,
Հաւատամ ես ի հայրն և յորդի նորին,
Երկըրպագեմ հոգովս հոգոյն ճշմարտին՝
Մի կամք և մի բնութիւն, որ ոչ բաժանին»:
Զանունն Աստուածատուր նորա կոչեցին:
Ուսաւ լեզու և գիր նա վաղվաղակի,
Շնորհօքն աստուածատուր և հոգոյն տեղի.
Անձամբն էր վայելուչ, բնաթեամբըն՝ բարի,
Տեսլեամբըն՝ գեղեցիկ և զարմանալի:
Զընթացս երանելոյն տեսեալ սատանի,
Զհաւատն, որ առ Քրիստոս զգընացսըն բարի,
Լինէր հեղձամղձուկ առաջին չարի,
Բորբոքեաց ըզնախանձ դառնութեան բոցի:
Ի չար նախանձ վառեաց զազգն Իսմայելի,
Թերևս յափշտակէ զծառայն Յիսուսի.
Դըրդեաց ի բարկութիւն զորդիսն Հագարի,
Ասեն ըզմանկանէն՝ Զաւակ է թուրքի:
|
|