Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մօլլա տէտի. «Օլ կիլ փեղամպարայ եար,
Կավուրլարուն տինի կօնկուլտան չըխար»[1].
— Ի քեզ սաստէ Յիսուս, մէնտան իսրա[ր] վար,
Սալիպ մէ փարըստամ, մաճնուն պէխապար[2]:
Սովով և ծարաւով յոլով տանջեցան,
Ի հուր և ի ջուր ըզնա անցուցանէին.
Ամիսս ութ անխնայ զնա չարաչարեցին,
Շարժել ի հաւատոցն զնա ոչ կարացին:
Եկեալ ժողովեցան չարքն ի միասին,
Պատեալ շուրջանակի և քարկոծէին,
Քան զշուն և ըզգազան զնա գիշատէին,
էառ զվախճան անդէն ի յասպարիսին:
Ամաց էր տասն և ութ վըկայս գովելի,
Որ վկայեաց անուան տեառն Յիսուսի,
էր թիւն ինն հարիւր վաթսուն և ութի
Յորժամ Աստուածատուրըն նահատակի:
Առ մեծ րաբունապետն ճառս այս յարմարի,
Որ և անուն նորա Գրիգոր յորջորջի.
Սորին սպասաւորէ և աշակերտի՝
Գրիգորիս, մականունս է Աղթամարցի:
|
|
- ↑ Մոլլան ասաց. «Արի մարգարէին բարեկամ դարձիր,
Անհավատների կրոնը սրտիցդ հանիր» (թուրք.):
- ↑ Ես պնդում եմ,
Խաչ եմ պաշտում, ով անտեղակ խենթ (թ., պ.):