Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ջտիւ ու զգիշեր եմ ես ի տապ,
Եղէ անշարժ որպէս ի կապ,
Լափած սրտիս ես դու շարապ,
Որ սևացել է քան զարաՊ:
Ձայնէ պլպալըն անամաչ,
Ասէ՝ Կենայ վարդըն կանաչ.
Ծաղկունքն ամէն ելնուն յառաջ
Այն զօրաւոր արքային քաՋ:
Դա պատուական աղուոր ու թառ,
Լեզու չկայ առնէ քեզ ճառ,
Պայծառ գունով ես միշտ ի վառ,
Քո թշնամոյն սիրտըն քան զսաՌ:
Ի հետ վարդին քանի՞ դատիս,
Սիրով նորա դու միշտ մաշիս.
Երբ նա քաղցրիկ նայի ի յիս,
Զըւարճանայ սիրտս և հոգիՍ:
Ես կու այրիմ միշտ կըրակով,
Թէ չտեսնամ զվարդըն վրանով.
Է՞ր կու մերժէք զիս կարօտով,
Ես կա գովեմ զվարդըն ձայնոՎ:
Կասէ՝ Չկայ ի քեզ արատ,
Վրայ աշխարհիս կենաս անհատ,
Ի փորձանաց կենաս ի զատ,
Կանաչ վըրան և կարմիր այՏ:
|
|