լինելու մասին: Եվ իրոք, ձեռագրական տվյալները ճշգրտում են նրա կաթողիկոսական գահ բարձրանալու տարեթիվը՝ որ է 1512 թվականը: Այդ փաստը հիշատակվում է նրա բանաստեղծությունների վերնագրերում «Ի Գրիգորիս Աղթամարցի կաթողիկոսէ ասացեալ», «Տաղ Աստուածատուր Խաթայեցուն ի Գրիգորիս կաթողիկոսէ ասացեայ» կամ «Ի Գրիգորիս կաթողիկոսէ Աղթամարոյ ըստ անունն երգողին» և այլն: Երկերի ստեղծման առանձին տարեթվեր են պահպանված բուն ստեղծագործությունների վերջում: Օրինակ՝
|
Բանաստեղծությունների մեջ պահպանված այս թվականներով որոշակի է դառնում Գրիգորիս Աղթամարցու ապրած ժամանակաջրջանը՝ 16-րդ դարի առաջին կես: Նրա կենսագրության վերջին տվյալը վերաբերում է 1544 թվականին, երբ նա դեռևս կաթողիկոս է հիշվում: Թե դրանից հետո քանի՞ տարի է նա ապրեր ձեռագրերը ոչինչ չեն ասում:
Իր ապրած ժամանակաջրջանի՝ թուրք-օսմանյան ասպատակությունների, ավերածությունների ու շահատակությունների մասին բանաստեղծն ինքը շատ հակիրճ գրել է.
|
Սա նշանակում է, թե օտար տիրակալներն իրենց թձուր (ոչ քրիստոնյա) օրէնքներով մեր ազգը հրի են մատնել, խտացնելով այն իրադրության պատկերը, որ մանրամասն ու հավաստի նկարագրում են ձեռագիր հիշատակարաններն ու պատմագրական հուշարձանները: Եթե սրան ավելացնենք