Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոտ քո անուշ տարածեցան,
Որպէս ըզվարդ և ըզշուշան,
Նարդոս, քրքում և պալասան.
Քիմք մեր ի քէն պարարեցան:
Ձայն տուր և ինձ, ո՛վ տարփալի,
Նուաղեալ հոգիս յոյժ ծարաւի,
Մարմինս մաշեալ այլագունի
Վասն տեսլեան քո սըխրալի:
Ղամբարափայլ ճաճանչ լուսո՛յ.
Յիս վառեցեր ըզկայծ սիրոյ.
Սիրտ իմ արթուն կայ վասն քո,
Ոչ դադարի ակս ի լալոյ:
Ճեմեալ ընդ քեզ ի յանդաստան,
Փափագով քո սուրբ տեսլեան՝
Ահեղակերպ և հրաշազան,
Աչք մեր ի քէն նըւաղեցան:
Մաքուր մարմնով մարգարտափայլ
Ահեղատես լուսոյ նըկար,
Ի հազարաց բիւրոց ընտրեալ,
Մըտեր ի սիրտս իմ թագնաբար:
Յորժամ ի քէն լինիմ հեռի,
Սիրտս իմ սիրով քո հըրդեհի.
Զերդ զեղջերուն, որ փափագի,
Յաղբերըս ջուրց միշտ յօժարի:
|
|