անձի մը կը պատահիս, շատ մի խոսիր հետը, վասնզի բարձրագույն աստիճանի թռուցյալներեն է։
— Երբ ունիս այնպես բարեկամ մը, որ գույնզգույն հագուստներ հագնելու մոլեգնած Է, տասը տարին անգամ մը և զով եղանակի մեջ աչքին երևցիր։
— Երբ ազդարարություն մը կը կարդաս, որուն մեջ՝ կըսե, թե Շիրքեթի խայրիե՝ Սկյուտար և Արնավուտ քեոյ երթևեկելու համար ընտիր և արագընթաց շոգենավներ պիտի դնե, հասկցիր, որ թե՛ անոր հեղինակը և թե՛ այնպես ազդարարության մը հավատացողները բոլորովին թեթևամիտ են։
— Երբ կը գտնվիս այնպես ընկերության մը մեջ, որուն քաղաքագետ անդամները Արևելյան խնդրույն վերջնական կերպով լուծումը կը հուսան, վստահ եղիր, որ հիմարանոցի մը մեջ ես։
— Երբ երեկոյան Ժամը տասներկուքեն ետքը տուն մը կերթաս ուր քեզի օղիի տեղ գավաթ մը «կազ» կը խմցնեն, հասկցիր, որ գլուխնին ջերմ վիճակի մեջ է։
— Երբ կը հանդպիս գործունյա մարդու մը, որ բոլոր գործունեությունը խել մը ձևերով ինքզինքը գործունյա ծախել է, իմացիր, թե՛ անիկա և թե՛ այնպիսի անձանց հավատ ընծայողներուն բոլորն ալ թեթևամիտ էակներ են։
— Երբ Բերայի շիտակ ճամբան կ՝ելլես և նորաձև ցնցոտի զարդարանք ծախող խանութի մը մեջ կը մտնես ու կը տեսնես, թե Օսմանյան ոսկին 102 ղուրշեն ավելի կառնեն, գիտցիր, որ խանութպանը ապուշ է:
— Ամեն անոնք, որ տասն ու իններորդ գարուն վերջերը ամուսնանալու կը հանդգնին խեղճերը պակաս են։
— Դարձյալ ամեն անոնք, որ անգամ մը ամուսնության վիճակին ճաշակն առած՝ երկրորդ և երրորդ անգամ ամուսնանալ կը բաղձան, շղթայակապ հիմարներեն են։
— Հրդեհ կանչող պահապաններուն արտասանած բառերեն բան մը հասկնալու համար ականջ կախողները, թափյալ ուղեղ են։
— Վերջապես, Պոլսո մեջ մաքուր փողոց և շիտակ ճամբա փնտռողները։
— Քոմեսիոն խանին մեջ խելոք անձ մը տեսնողները։
— Մահկանացու կյանքերնին Սկյուտարի նավավարներուն հանձնողները։
— Ազգերնուս մեջ՝ խոհեմություն, միություն, քաղաքավարություն, ազգասիրություն, գիտություն, գործունեություն,