Սեղանեն ելնելնուս պես կը կանչեի զինքը. «սպասուհի՛, սա գիշերազգեստս բեր, մուշտակս տա՛ր, գիշերվան գլխանոցս հագցուր, գուլպաներս հանե՛»։
Սպասուհին կը հնազանդեր և ես ալ կը տեսնեի, որ գործերս աղեկ կերթան կոր։
Վերջապես քսանչորս, քսանհինգ տարի հավատարիմ սպասուհին մը կառավարվելես ետքը՝ օր մը զինքը կը կ՝անչեի ու կըսեի.
— Սպասուհի՛, քեզի ավետիս մը ունիմ տալու։
— Տվե՛ք, տեր։
— Դուն քառասուն տարու եղար, խելքդ գլուխդ աղջիկ մը եղար, ուստի կ՝ուզեմ, որ քեզի ամուսնացնեմ։
— Չեմ ուզեր, տե՛ր, ես քեզմե չեմ բաժնվիր։
— Ո՛չ, ես կ՝ուզեմ, որ դուն կարգվիս և այս շաբթու անպատճառ կարգվիս։
— Կամքը ձերն Է։
Սպասուհվույս հավանությաըր վրա կը հագվեի, շուկա կիջնայի, իմ եղբորս տղան կամ թոռը կը կանչեի.
— Մարկո՛ս, Կիրակո՛ս, Օննի՛կ.— անունը ինչ որ է,— այսինքն իմին այս քրոջս այս անուն թոռը կը կանչեի ու կըսեի.
— Այս անուն, քեզի պիտի կարգեմ։
— Շնորհակալ եմ։
— Թշվառակքն, ի՛նչպես կը խնդաս։
— Ինչպես չխնդամ։
— Երկու հազար ոսկի ալ դրամ պիտի տամ։
Երկու հազար ոսկիին վրա այս անունը կը գոռոզանա և բնականաբար իր քիթը կը մեծնա։
— Ուստի այս շաբթու իմ անգղիացի սպասուհվույս Էրիկը պիտի ըլլաս։
— Կը մտմտա՞ս կոր։
— Երկու հազար ոսկիին ըսելիք չունիմ, բայց աեգղիացի սպասուհիդ.․․ որ... որ... որ... որ... որ...
— Ի՞նչ որ...
— Այսինքն որ... որ... քառասուն տարեկան է և ես քսանը չորս... տարիքի տարբերությունը քիչ մը մեծ Է, ըսել կ՝ուզեմ։
— Ավելի աղեկ ա՛, քեզ կը կառավարէե՛։
— Շատ աղեկ, խոսքդ չեմ կոտրեր, սիրով կառնեմ։