Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խածնել կուզես ակռա չունիս,
Խարճես պիտի՝ փարա չունիս,
Լա՞վ է մի քանի հավկիթ գտնաս՝
Սուսիկ բուսիկ կոլոշկա նստիս։
— Փունջ —
Պեն պիլիրիմ կիթտիյիմ յոլումը,
Յութտուրտում իսթետիյիմ օյունը,
Պիր կեոզյում Հռոմայա պագար՝
Հիմսե պյուքեմեզ պենիմ գոլումը։
— Թերնեման —
Ինձի կըսեն ալան քենտինտեն,
Գրածս հարցու, բնավ չգիտեմ.
Փարայա պագալըմ, փարայա
Ամենն ալ ի՛նչ ըլլալս գիտեն։
— Հայրենիք —
Տիրոջը ճամբան բարի է,
Անկեց գացողը արի է,
Միշտ իս չկարդացողները՝
Սատանաներուն գերի է։
— Ավետաբեր —
Իմաստասիրություն գրական,
Բավ, բառեր խոսքեր հոպպայական,
Խրատ քեզ, ամեն գրվածոց մեջ՝
Լիղրեն մի կոչեր քեզ օգնական։
— Գրական և իմաստասիրական շարժում —
Ազգն կօգտի քու տված դասերդ,
Բայց արդյոք պարարտ է քեսեդ,
Ո՞ւր կը ծախեն քաջալերություն՝
Երթանք առնենք մենք ալ քեզ հետ։
— Ընտանիք —
Քաղեն պարտեզիդ լավ ծաղիկներ,
Մատաղերամ հայ մանկիկներ,
Ուշադրեցեք ծաղկանց մեջտեղ՝
Որ չբուսնին տատասկ, փուշեր։
— Բուրաստան մանկանց —
|
|