պարոն Նուպարյանի այս ավուր կարողությունն քննելու համար։
Պարոն Նուպարյանի հրատարակեյի բառարանն ինքնին կը կործանի եթե սխալներ պարունակն: Ապասենք ուրեմն և չաճապարենք սպաննել, ինչ որ ծնած չէ տակավին։
24 Օգոստոս
Վենետկո վաղեմի աշակերտներեն Ա. Ա. մոր Արևելքի մեջ զրադատելու պաշտոն ստանձնած է, գրադատական մը կը հրատարակե Արևելքի մեջ։ Այս հոդվածին նպատակն է աղաչել երիտասարդության, որ պարոն Նորայրին ձեռք կարկառն և յուր օժանդակությունն զլանա պարոն Նուպարյանին:
Ասանկ քննադատություն մառաջին անգամն է, որ կը կարդանք։ Աստված երկրորդեն պահպանե։
25 Օգոստոս
Դատաստանական խորհուրդն քանի մը ժամանակե ի վեր չկրնար կանոնավոր նիստ ընել, մինչդեռ կանոնավոր կնաթողություններ և էրիկ կնկան կռիվներ ամեն օր տեղի կունենան։
26 Օգոստոս
Եկեղեցականաց բարոյական և նյութական վիճակն բարվոքելու պաշտոնով հանձնաժողով մը կարգվելով՝ Պատրիարքարան հրավիրվեցավ։
27 Օգոստոս
Հաճնո մեջ բռնի ամուսնություն մը կատարված է եղեր։
Կրոնական ժողովն սկսած է այս խնդրով զբաղիլ։
28 Օգոստոս
Զրույց կը պտըտի, թե Արևելքի խմբագրությունն Հաճնո մեջ կատարված բռնի ամուսնության պատճառավ մասնավոր թղթակից մը պիտի ղրկե հոն, այս դեպքին պարագաներն ի մոտո քննելու և Արևելքին տեղեկագրելու համար։
Կըսվի նաև, թե Արևելք մոտերս պիտի սկսի հուզել Բերայի հրկիզելոց խնդիրն։