Այն ինչ շենքին համար ղրկված հինգ հազար ոսկիի աղյուսին էշերեն վար իշեցնողչեք հազար հինգ հարյուր ոսկի:
Քանի մը օր ետքը մեր համարակալները երկրորդ ժողով մալ կը գումարեն ու կարծիքնին իրարու հաղորդելեն ետքը կերպով մը այդ ղրկված աղյուսին ստակը և ծախսը կառնեն՝ ուսկից որ առնել պետք էր։ Հարկավ պիտի առնեն, աղյուսին ստակը իրենց քսակեն չպիտի տան ա։
Օրեր կանցնին, ամիսներ կանցնին և վերջապես օր մը վերատեսուչին միտքը կիյնա տետրակները աչքե անցունելու։ Զանոնք աչքե անցուցած միջոցին աղյուսի հաշիվն աչքին կը զարնե, չհավատալիքը կուգա. աչացն աղտն ու բիծը ի բաց կը պարզե և այնպես կը նայի զի մի մթարքն, որ զբբօքն շողայցեն, ինչպես կըսե Եղնիկ, արգել հայելոյ ի յստակութիւն յաչւոյ լիցին¹. այլ ի՜նչ օգուտ, դարձյալ չկրնար աղյուսյան հաշվույն հավատք ընծայել, որով կը ստիպվի մեկը կանչել և հարցունել․
— Այս ինչ շենքին համար հինդ հազար ոսկիի աղյուս եկա՞վ։
— Ո՛չ։
— Սա համարակալները կանչեցեք։
Համարակալները կուգան, քովե քով կը շարվին։
— Դո՞ւք եք, եկա՞ք։
— Մենք ենք, եկանք։
— ԴոԼն հոս գրեր ես, որ այսինչ շենքին համար հինգ հազար ոսկիի աղյուս ղրկվեր է։
— Այո՛։
— Եւ սակայն չէ գացեր։
— Մենք Ղրկեցինք, չէ՞ գացեր, ա՜յ թշվառական, մեզի կերթամ ըսավ։
— Գացած ըլլալու է, էֆենտիմ, գացած չըլլար նե՝ կրողչեքի ծախս կը գրեի՞, գացած է, բայց ով գիտե մարդու տեսնված չէ թերևս։
— Դուն ալ էջերուն վրա բեռցնողչեք անցուցեր ես տետրակիդ մեջ։
— Այո՛, անցուցի, աղյուսները մենք չպիտի կրեինք ա։
— Դուն ալ էշերեն վար իջեցնողչեք գրեր ես։
— էֆենտիմ, այդքան բեռը էջերուն վրա չպիտի պահեինք ա, հարկավ պիտի իջեցնեինք։
— Տեսա՞ր էֆենտի, աղյուսն առնված ըլլար նե կը կրվե՞ր։
— Չկրվեր նե՝ էջերուն վրա կը բեռցվե՞ր։