— Ես անոր քթին, բերնին ազդու բողոք մարձակեմ ու կը տեսնես ինչպես չորս կանգուն վեր կը ցատկե։
— Գիտեմ, բայց...
— Կերևի թե ցարդ ոչ ոք բողոքած Է քեզի դեմ և այս պատճառավ չես զգացած բողոքո ապտակն։
— Գուցե։
— Եթե բողոքո ապտակը կերած ես և ազդեցությունն ուրանալով այսպես կը խոսիս վատ մես։
— Ինչո՞ւ։
— Ազգատյաց ես։
— Բայց..․
— Ազգային իրավունքներն աճուրդի դրած ես։
— Ներեց...
— Եկեղեցվո թշնամին ես։
— Չափավորեցեք ձեր լեզ...
— Չպիտի չափավորեմ, Վասակ ես։
— Կը բողոք...
— Մերուժան ես։
— Կը բող...
— Վեստ Սարգիս ես։
— Կը բ...
— Մատնիչ, Հուդա, Կայեն։
— Բայց, կը բող...
— Բաղաամ Աավուղ..․
— Կարծիքներն ազատ չե՞ն։
— Չեն, չեն, չեն, քեզի պես վատերն են, որ ազգին տունը կը կործանեն։
— Թող տուր, որ պատասխանեմ։
— Թող չպիտի տամ։
— Կը բողոքեմ։
— Քուկին բողոքդ քանիի՞ կառնեմ ես։
— Անանկ է նե չեմ բողոքեր և ըսածներդ կընդունիմ։
— Ատ ուրիշ խնդիր։
— Ես զիջում կընեմ։
— Շնորհակալ եմ։
— Բարկությունդ եթե անցավ, ներե՛, որ ես ալ խոսիմ։
— Խոսեցե՛ք։
— Իմ կարծիքս այն Է, թե մարդս յուր պատիվն ու կյանքն