— Բեռնակրի մը հետ տունդ կը ղրկե։
— Կը ղրկե։
— Սեղանի վրա քանի մը բաժակ կը խմես և քանի մօրեն կուգաս ինձի շնորհակալություն հայտնելու, հայտե՛, գնա բանդ։
— Տեմի՞ր խան ըսիր։
— Ղալաթիա, Քուրշունլու խան։
— Ի՞նչ գինի էր։
— Ղալաթիա, Քուրշունլու խան, էտիրնեի գինի։
— Թիվն ի՞նչ էր։
— Ղալաթիա, Քուրշունլու խան, թիվ 23, էտիրնեի պատվական գինի։
— Աղե՞կ գինի է։
— Դուն գնա Ղալաթիա, Քուրշունլու խան, թիվ 23 մաղազան և առ ան գինիեն, երկար մըներ։
— Օգուտ մը կընե՞, կըսես։
— Ալլահ, ալլահ, գնա դուն Ղալաթիա, Քուրշունլու խան, թիվ 23 մաղազան։
— Ուրիշներն ալ ուրիշ գինի մ՛ըսին, առի և օգուտ մը չտեսա։
— Պե աղբար, գնա՛ անգամ մր Ղալաթիա, Քուրշունլու խան, թիվ 23 մաղազան, առ ան գինիեն, եթե չհավնիս՝ փարան ես կուտամ։
— Փարայի համար չէ՛, աղբար... ես ըսել կուզեմ քի, սանքի...
— Երկար ըրիր... քեզի կ՝ըսեն կոր գնա Քուրշունլու խան, թիվ 23 մաղազան և անկից Էտիրնեի գինի առ, կերթան անգամ մը Ղալաթիա, Քուրշունլու խան, թիվ 23 մաղազան և Էտիրնեի գինի կառնեն։
— Մի՛ բարկանար, եղբայր։
— Բարկանալ չէ, բայց մարդուս դժվարը կուգա, երբ դիմացինը չուզեր համոզվիլ։
— Շատ աղեկ, Ղալաթիա՝ ուրշունլու խան, թիվ 23 մաղազան, չէ՞։
— Այո, Ղալաթիա, Քուրշունլու խան, թիվ 23 մաղազան։
Չորս օր ետքը։
— Շնորհակալ եմ, բարեկամ, շնորհակալ եմ։
— Ի՞նշ կա։
— Առի այդ գինիեն և շատ գոհ եմ, նոր ույժ մը եկավ վրաս, ախորժակս բացվեցավ, օրը չորս անգամ կուտեմ կոր։
— Տեսա՞ր մի յա։