ՀՈԻՆՎԱՐ
1—8 հունվար
Անձրևաբեր հողմեր և սնանկություններ։
Պզտիկ տղաներն ու մեծ տղաներր — ծերերը — պարտին զգուշանալ ցուրտեն։ Խոնավություն կը տիրե ամենուրեք, հարբուխ և պզտիկ պարտքեր ունեցողներն սենյակե դուրս ելնելու չեն։
Իրարու նոր տարի, երկար օրեր և բարօրություն կը մաղթեն այցետոմսերը։
Հաշվեկշիռները գոհացուցիչ չեն։
9—17 հունվար
Փոփոխական օրեր։
Քանի մը լրագիրներ կը փոխեն իրենց կարծիքները։
Երեսփոխանին մեկը ատենաբանության մեջ կը կորսնցնե խոսքին թելը և 'երթա մոմ վառելու սուրբ Մինասին։
Բանաստեղծին մեկը ծով կը նետե ինքզինքն՝ մեջքը դդում կապելով։
Մեծ վաճառական մյուր պարտքերը վճարելու համար վճարումները կը դադարեցնե։ Աստված հետը ըլլա։
18—24 հունվար
Ամպամած և խոնավ։
Քանի մը ընկերություններ կը լուծվին։
Երիտասարդին մեկը հարուստ աղջիկ մը կը հափշտակե, տունը կը տանի և հազար հինգ հարյուր ոսկի փրկանք կը պահանջե։
Ավազակը փնտրելու վրա են։
Բառարան:
Փրկանք — թրախոմա (դրամօժիտ)։
Ամուսին մը հազար ոսկի փրկանք կը խոստանա յուր կինը լեռ մը տանողին։
Ասանկ ամուսիններուն համբերություն տա Աստված։