2. Օրեսթն ու Անգոյին աղջիկը «Գեղեցկուհի էլեն» և «Մադամ Անգոյին աղջիկը» օպերետների հերոսներն են. նույնը և հաջորգները։
ԴՐԱՄԱԿԱՆ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 18-ին (№ 169), երկրորգ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
ՀԱՄԱՐԱԿԱԼՆԵՐՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 25-ին (№ 170), երկրորգ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
1. «զի մի մթարքն, որ զբօքն շողայցեն, արգել հայելոյ ի յստակութիւն յաշվոյլիցին» — Եզնիկ, Եղծ աղանդոց, Վենետիկ, 1826, էջ 6։
2. «Գ ...»-ն քննիչ վերատեսչի անվան սկզբնատառն է, ինչպես պարզվում է հետագայում։
ՀՅՈԻՐ ԸՆԴՈԻՆԵԼՈԻ ԶԳԵՍՏ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 25-ին (№ 170), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։
ՔՐԻՍՏՈՍՏՈԻՐ ԷՖԵՆՏԻԻ ՃՐԱԳԸ ՄԱՐԵԼՈՒ ՎՐԱ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. հոկտեմբերի 25-ին (№ 170), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։
1. Ակնարկում է իր «Ջոջերը», ուր Ք. Ղազարոսյանը ներկայացված է ճիշտ նույն տողերով (Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հատ., «Ազգային ջոջեր», «Թ. Ղազարոսյան»)։
2. Խոսքը Երզնկայի առաջնորդ Գր. վարդապետ Ալեաթճյանի մասին է, ժամանակին դատապարտված իբրև Վասակ և Հուդա (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VIII հատ., «Ալեաթճյան Գրիգորիս վարդապետը», ծանոթ. № 1), իսկ այժմ մեծարվելու էր եպիսկոպոսության աստիճանով։ Ք. Ղազարոսյանը լսելով այս որոշումը, Ալեաթճյանի հանդեպ ունեցած ատելոսթյունից մղված անմիջապես նամակներ ու հեռագրեր է ուղարկում Երզնկա, իրազեկ պահելու տեղի բնակչությանը, միաժամանակ պահանջելով, որ մերժեն Ալեաթճյանի թե՛ եպիսկոպոսությունը և թե՛ առաջնորդությունը։ Ստացված լուրերից զայրացած ժողովուրդը ստիպում է Ալեաթճյանին ո՛չ միայն քարոզը կիսատ թողնել և դուրս գալ եկեղեցուց, այլև հրաժարվել առաջնորդական աթոռից, հեռանալ քաղաքից։
ՎԱՐՉԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1875 թ. նոյեմբերի 1-ին (№ 171), երկրորդ անգամ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի X հատորում, 1947 թվականին։
1. «Վարչական մեքենան» Ազգային քաղաքական ժողովն է։