15. «Կառտ նասիոնալ» — Ըստ երևույթին, հարուստների հատկացված զվարճության վայր։
19. Տե՛ս «Գուշակությունք Թատրոնի 1876 տարվույն համար», ծանոթ. № 19։
17. «...Խըրվաթին խըվրաթ մի ըսեր» — Նկատի ունի խորվաթներին։
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԴԱՏ ՄԸ ԵՎ ԱՆՈՐ ՊԱՇՏՊԱՆԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. փետրրվարի 19-ին (№ 183)։
1. Երգիծանքի առարկան Խ. Նարպեյն է, որի պճնասիրությունն առիթ է Պարոնյանի կատակներին, սրամտություններին, երբեմն դիտավորյալ նունացնելով նրան կանանց հետ (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հատ., «Մանր լուրեր», ծանոթ. № 24)։
2. Պատրիարքական փոխանորդը Հ. Մկրյանն էր։
3. Խառն ժողովի նախագահը պատրիարքն էր՝ Ն. Վարժապետյանը։
ՆՈԹԱՃԻ ՀԱՄԲԱՐՁՈԻՄ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. փետրվարի 19-ին (№ 183), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։
1. Ըստ կրոնական ավանդության, Քրիստոս հարություն տվեց մեռած Ղազարոսին։
ԲԱԽՏ ԿԸ ՆԱՅԻՆՔ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. փետրվարի 19-ին (J№ 183), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին։
ԵՐԵՔ ԱՄԻՍ ԴԱԴԱՐՈՒՄ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. մայիսի 29-ին (№ 184), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամբ, Հ. Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի XI հատորում, 1948 թվականին։
1. Տե՛ս «Ամուսնական դատ մը և անոր պաշտպանը»։
ԽԻԿԱՐԻՆ ԵՐԱԶԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. մայիսի 29-ին (№ 184), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածու ի IX հատորում, 1938 թվականին։
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱ ԽԻԿԱՐԻՆ ԿԱՐԾԻՔԸ
Առաջին անգամ լույս է տեսել «Թատրոնում», անստորագիր, 1876 թ. մայիսի 29-ին 184), երկրորդ անգամ՝ Պետհրատի հրատարակությամր, Հ. Պարոնյանի Երկերի լիակատար ժողովածուի IX հատորում, 1938 թվականին: