Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ

Ուֆ... հոգնեցա...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կեցցես, Սոֆի. զիս կը թողուս և ուրիշի հետ կը պարես:


ՍՈՖԻ

Այնպես բարկությամբ կը խոսիս. իբր թե պարելը սիրել ըլլար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես չեմ ուզեր տեսնել քեզ, ուրիշի... վիզը պլլված...: Մանչուկ, մանչուկ, գինի՛ բեր։ (Նարտ խաղացողները կսկսին կռվիլ):


Ա.

Պարոն, հրամայե, գինիները բերին։


Բ.

Մարդը քուկդ է:


Ա.

Խաղի մեջ կարգ կըլլա, կորսնցնողը կը վճարե. ընդհանուր սովորություն մէ։

Բ.

Փարիզի՞ սովորությունն է աս:


Ա.

Պիտի ստիպես զիս որ...


Բ.

Շատախոսութի՛ն պետք չէ։ (Կ’սկսին կռվիլ):


Ա.

Ինձի շատախոս...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, մոտենալով

Պարոնայք, մի՛ կռվիք, ամոթ է, հայության պատիվն պահելու կը պարտավորինք, ուր որ ալ ըլլանք. աստեղ պա—