Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Ապրիս, աղջիկսք շատ օրեր տեսնես, անունդ ի՞նչ է։


ՍՈՖԻ

Անունս... անունս... իրավ որ միտքս չի գար... Թերեզա է... Թերեզա։


ԹՈՎՄԱՍ

Կարգվա՞ծ եք։


ՍՈՖԻ

Չէ՛, ես չեմ ուզեր կարգվիլ և գերի ըլլալ, ասանկ ինքնիր գլխուս խաղաղ կյանք մը կը վարեմ։


ԹՈՎՄԱՍ, ցած առ Մարթա

Ըսածիս պես լիրբ աղջիկ մէ։ (Բարձր) Ձեզի հարցնելիքս սա է որ, տեսա՞ք պարոն Թափառնիկոսը։


ՍՈՖԻ

Թափառնիկոս... Թափառնիկոս... Ո՞վ է աս մարդը։


ՄԱՐԹԱ

Ատամնաբույժ մը:


ՍՈՖԻ

Ակռանի՞դ կը ցավի։


ՄԱՐԹԱ

Ակռա՜...


ՍՈՖԻ

Հասկղա... հասկցա ով ըլլալը, Արևելյան ատամնաբույժն կը հարցներ։


ԹՈՎՄԱՍ

Ճիշտ։


ՍՈՖԻ

Բարեկամս է, ծանոթություն ունիմ հետը, ծեր, նախանձորդ կին մը ունի։


ՄԱՐԹԱ, մեկուսի

Ուրիշ կնիկներ ալ կը սիրե։