Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Զիս կը խաբեք, սրիկաներ, աշխարհի առջև քեզ իբրև սրիկա մեկը ներկայացնելեն ետքը վրեժ ալ պիտի լուծեմ։


ՏԵՍԻԼ Է.

ՆՈԻՅՆՔ, ՄԱՐԹԱ

ՄԱՐԹԱ

Աստված փորձանքնիդ տա։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Աս ո՞վ է։


ՄԱՐԹԱ

Տես ով եմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պարոնը կարծեմ իմ կինս է։


ՄԱՐԹԱ

Այդպես է, անիծից ծնունդ, ի՞նչպես, շատ աղվո՞ր է:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչ բան։


ՄԱՐԹԱ

Սոխակի պես կը խոսի՞։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ո՞վ։


ՄԱՐԹԱ

Տատրակի պես կը նայի, այնպես չէ՞։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչ ըսել կուզեք:


ՄԱՐԹԱ

Ըսել կուզեմ, որ սիրամարգի պես պճնասեր է։ Ինչպե՞ս էր գնդասեղի ցավը... ասկե շիտակ բանտ պիտի երթաք։