Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՐԵԶԱ

Իմ կարծիքս այն է. էե աշխարհի առջև խայտառակ պիտի ըլլանք։


ՊԱՊԻԿ

Իմ կարծիքս ալ աս է:


ԹԵՐԵԶԱ

Ամեն մարդ ուզածին պես պիտի խոսի:


ՊԱՊԻԿ

Ես պիտի ըսեի:


ԹԵՐԵԶԱ

Բնավ չխորհիր, որ վաթսուն տարու կարգվող մեկու մը վրա ամեն մարդ բերնին եկածը կրնա ըսել:


ՊԱՊԻԿ

Այո՛, կրնա ըսել։


ԹԵՐԵԶԱ

Մեկու մը ականջ չկախելով միտքը դրածը ընել կուզե։


ՊԱՊԻԿ

Այնպես է։


ԹԵՐԵԶԱ

Հարկավ դուք իրեն ըսիք, որ այս գործեն ետ կենա։


ՊԱՊԻԿ

Քանի քանի անգամներ:


ԹԵՐԵԶԱ

Եվ ինքը մտիկ ըրավ։


ՊԱՊԻԿ

Ամենևին։


ԹԵՐԵԶԱ

Թողունք ուրեմն ուգածն ընե. իմ ամուսնությանս վրա ըսելիք մը ունիս: