Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Գաղտնիքս այս է, թե կինս սիրական մունի...:


ԿԻՊԱՐ, բարձրաձայն

Կինդ սիրական մունի...:


ՊԱՂՏԱՍԱՐ

Մի՛ պոռար, Սողոմեն կիմանա, և ես չեմ ուզեր, որ ընտանեկան գաղտնիքս իմանա Սողոմեն. կամաց խոսե՛:


ԿԻՊԱՐ

Կինդ սիրեկա՞ն մունի ըսիք... ա՛հ... անհավատալի է այս:


ՊԱՂՏԱՍԱՐ

Հավատալի է, սիրելիս, հավատալի:


ԿԻՊԱՐ

Ո՞րչափ ատենե ի վեր ունի այս սիրականը:


ՊԱՂՏԱՍԱՐ

Քանի մը շաբաթե ի վեր, կարծեմ, թող կուտամ, որ երկար ժամանակ սիրական մունենա կինս, անմիջապես կիմանամ ես, դուն աղեկ նայե՛ ինձի... ի՞նչ, ուրիշ էրիկներու պես ապո՞ւշ գիտեիր զիս, կը կարծեիր որ անառակին մեկը կինս պիտի սիրեր ու ես պիտի չիմանայի՞, խելքդ սիրեմ...:


ԿԻՊԱՐ

Ո՞վ է ուրեմն այս անառակը:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ես ալ կուզեմ գիտնալ, թե ո՞վ է այդ անառակն, այդ լիրբն, այդ օձն, որ պատճառ եղավ տունս կործանելու: Ուստի կաղաչեմ քեզի, որ այդ անառակն գտնելու համար օգնես ինձ։ Դուն կրնաս վարպետությամբ տիկնոջս բերնեն առնել