Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՕԳՍԵՆ

Շատ կաճապարեք վճիռ տալու, համբերեցե՛ք որ օրենքն խուզարկե, հետազոտե, քննե, սերտե և ուսումնասիրե այն պատճառներն, որ ստիպած են կինդ սիրական մունենալու: Թերևս իրավունքներ ունի ուրիշ մը սիրելու։ Թողեք ուրեմն, որ սերտեմ խնդիրն, որպեսզի չկորսնցնենք դատը: Գութ կուզեք, որ ձեր վկայության վրա անմիջապես պատժվի ձեր տիկինը։ Կարելի չէ այդ։ Շատեր ձեզի պես իրենք զիրենք անմեղ կարծելով, դատ վարած են իրենց կնոջ դեմ և ինքյանք հանցավոր և պարտավոր ելած են դատարանեն:


ՊԱՂՏԱՍԱՐ

Ըստ ձեզ անմեղ է ուրեմն կինս։


ՕԳՍԵՆ

Ըստ իս այժմ ամեն ինչ մթության մեջ է. չեմ ըսեր թե կինդ անմեղ է, ի վերա այսր ամենայնի չեմ ալ պնդեր, թե մեղավոր է. ո՛չ կրնամ արդարացնել կամ դատապարտել կնոջդ սիրականը, ո՞չ ալ կրնամ համարձակիլ վճռելու՝ թե հանցավորն դուք եք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Հավանականություն կա որ ես ալ հանցավոր ըլլամ այս խնդրույն մեջ։


ՕԳՍԵՆ

Ամեն բան հավանական է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ըսել է թե այդ կինն կարելի չէ այսօր Փրկիչ դնել։


ՕԳՍԵՆ

Անհնար է: Նրբացուցիչ դեպք հանցանացն այնչափ հառաջ գնացած է, որ եթե կինդ բարի նպատակով մը սիրած է ուրիշ մը, այսինքն՝ ի նպաստ ազգային հառաջադիմության և լուսավորության, կամ հօգուտ որբեր, հաշմանդամներ, ծե—