Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ արդարությունն երևան պիտի գա և ամոթապարտ պիտի ընե զձեզ։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այո՛, հարկավ հրեան պիտի գա:


ԿԻՊԱՐ

Եվ պիտի համոզվիք, թե Կիպար անմեղ է:


ՊԱՂՏԱՍԱՐ

Եվ հասարակությունն պիտի հասկնա, թե Կիպարի պես մեղավոր մարդ չկա աշխարհիս վրա։


ԿԻՊԱՐ

Ըստ ձեր կարծյաց գլխատվելու մարդ մեմ ես, այնպես չէ՞...


ՊԱՂՏԱՍԱՐ

Ողջ ողջ կրակի մեջ նետվելու գազան մես...։


ԿԻՊԱՐ

Կը ցավիմ թե հին մարդոց պես կը խորհիք և ձեր կարծիքներն բնավ չեն համապատասխաներ դարուս լուսավորության ոգվույն։ Պաղտասար աղբար, եթե ձեր կնոջ սիրականն իսկ ըլլայի, բնավ պարտականություն չունեի մարսել ձեր լեզուն, որ արժանապատվությունս կը վիրավորե։ Դիցուք թե սիրած եմ ձեր կինն, բայց քեզի ի՞նչ ըրած եմ, որ անձնականությանս կը դպչիս, գիտնալու էիք, թե դարուս ոգին կը դատապարտե անձնականություն վիրավորելը։ Ես մինչև այսօր կը հարգեմ ձեր անձն և կը փափաքիմ իսկ, որ մեր բարեկամությունն անեղծ մնա։


ՊԱՂՏԱՍԱՐ

Տունս կը քանդես և կը հարգե՜ս իմ անձս...։


ԿԻՊԱՐ

Ո՞վ կըսե թե կը քանդեմ ձեր տունը, ենթադրելով թե կը սիրեմ ձեր կինն, ուրիշ բան մըրած չեմ ըլլար, այլ պարզա-