Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Գ.

ՊԱՂՏԱՍԱՐ

Բարի մարդ Է, շիտակ մարդ է, բայց բոլոր խոսքերը հիսուն ոսկիով կը վերջանան։ Գոհ սրտով պիտի վճարեմ այդ գումարն ալ, բավական է որ ազատիմ սա կնոջ ձեռքեն, պատիվս պաշտպանեմ և խայտառակ չըլլամ բարեկամաց առջև: Սա մեր դասն անգամ մալ սերտենք։ (Կը ծնրադրե) Տյա՜րք իմ... ո՛չ տյարք իմ... կոչում կընեմ ձեր գթության (Բազկատարած). ձեր խղճին (Սուր, Փայլակ ու երկաթ դռան առջև կ’երևան), ձեր սրտին, ձեր արդարասիրական զգացմանց, և կաղաչեմ, խնայեցեք գերդաստանիս պատվույն, խնայեցե՛ք...։


ՏԵՍԻԼ Գ.

ՊԱՂՏԱՍԱՐ, ՍՈՒՐ, ՓԱՅԼԱԿ. ԵՐԿԱԹ

ՍՈԻՐ

Պաղտասար աղբար...։


ՊԱՂՏԱՍԱՐ, չլսելով

Իմ կենացս և իրավունք ըրեք, տյարք իմ...


ՓԱՅԼԱԿ

Պաղտասար...


ՊԱՂՏԱՍԱՐ

Եկա՜ք, հոս ե՞ք... երբ եկաք... չիմացա, ներեցե՛ք, հրամմեցե՛ք, նստեցե՛ք ձեր աթոռներուն վրա։ (Կը նստին):


ՍՈԻՐ

Ձեր խնդիրն...:


ՊԱՂՏԱՍԱՐ, հրահանգաց համաձայն

Տյա՜րք իմ, կոչում կընեմ ձեր գթության, ձեր խղճին, ձեր սրտին, ձեր արդարասիրական զգացմանց, և կաղաչեմ,