Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՆՈՈՅՆ, ԼԵՎՈՆ, ԹՈՐՈՍ, ՀՈՎՍԵՓ, ԹԱԴՈԻԿ

ԹԱԴՈԻԿ, դրան առջև

Հրամմեցեք, այս սրահը։ (Կը մեկնի): Լևոն, Թորոս. Հովսեփ մի ըստ միոջե կը բարևեն Վարդիկը, որ կոտրտվելով կառնե բարևներն և կը մեկնի:


ԹՈՐՈՍ, առ Հովսեփ

Ո՞վ է այս կինը։


ՀՈՎՍԵՓ

Չեմ ճանչնար։ Բայց զարհուրելի կնիկ մ՝է, վայ ամուսնույն։


ԼԵՎՈՆ

Երեսը նայվելու բան չէ:


ԹՈՐՈՍ

Մեր Լևոնին նշանվելիքը կարծեմ մեզի հոս հրամցնողն է... աղվորիկ էր, այնպես չէ՞։


ՀՈՎՍԵՓ

Աղվոր է... ի՞նչ կըսես, Լևոն։


ԼԵՎՈՆ

Դուք գիտեք։


ՀՈՎՍԵՓ

Միջնորդ կինն ըսած էր, տարիքը պզտիկ է, բայց մեծ կերևա, մեծ չերևար... հազիվ քսանըմեկ տարեկան կը ցուցնե:


ԹՈՐՈՍ

Մեծ չէ, ես կը վախնայի, որ տղեղ աղջիկ մը ցույց պիտի տային մեզ ու սիրտերնիս պիտի կոտրեր։


ՀՈՎՍԵՓ

Բախտավոր է Լևոն, որովհետև ստիպված ըլլալով անպատճառ ամուսնանալ գլուխ պիտի ծռեր, եթե տգեղ իսկ