Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ

Ի՞նչ կըսեք, տեր, Մարգրիտի վրա ունեցած սերը այնպիսի սաստկությամբ բորբոքած է իր սրտին մեջ, զոր մարելը անհնար է։


ԲԻՐԱԲ

Այո՛, զավակս իրավունք ունի. վասնզի մենք խմելու անգամ ջուր չենք կրնար գտնել։


ԿՈՄԻԿ

Դու ի՞նչ կը ծախես:


ԹԵՈՓԻԼԵ

Ես ալ գիտեմ ասանկ ըլլալը, բայց ի՞նչ ընելու եմ զինքը սիրո ճիրանեն ազատելու համար, վասնզի կը սիրեմ զինքը, եղբորորդիս է. մինչդեռ եղբայրս հոգին[1] [2]ավանդելու վրա էր, իր դողդոջուն ձեռքվըներովը զիս գրկեց ու ըսավ, թե ահա քեզի կը թողում իմ Երվանդս. ես ալ երդում տվի, որ մինչև որ մեռնիմ Երվանդին[3] վրա հոգ տանիմ, բայց ինչ ընելու եմ այսպիսի պարագայի մը մեջ։ Ի՞նչ խելք կը տաս ինձի, Կոմիկ:


ԲԻՐԱԲ, մեկուսի

Զավակս խելք տալու ալ սկսեր է։ Աստված հետն ըլլա:


ԿՈՄԻԿ

Ի՞նչ խելք կրնամ տալ, մինչև որ Երվանդի սրտին մեջ ունեցած սերը իմ սրտիս մեջ չփոխադրենք, անկարելի բան էր որ կարենանք Երվանդը ազատել։


ԹՈՓԻԼԵ

Ի՞նչ ըսել կուզես:

  1. [մեռած]
  2. [ատեն]
  3. Երվանդա Երվանդին